• Latest news

20 տարվա անպտղությունից հետո ամուսինները զույգ են ունեցել  

16 մայիսի, 2025  21:47

Իսկուհին ու Էռնեստը, 20 տարի սպասել էին ծնող դառնալու բաղձալի լուրին, հայտոնւմ է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնը։

«Եվ ահա, այս տարվա մայիսին «Շենգավիթ» ԲԿ թիմային աշխատանքի շնորհիվ լույս աշխարհ եկան նրանց զույգ բալիկները։

Զույգ պտղով հղիությունը կրել է փոխնակ մայրը:

Այդ հարցում նրանց աջակցել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հասմիկ Ջանիբեկյանը:

Հղիության ողջ ընթացքը հսկել ու փոքրիկներին կեսարյան հատմամբ լույս աշխարհ գալ օգնել է մանկաբարձ–գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը։

Երեխաները գտնվել են Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ բաժանմունքի ղեկավար Հակոբ Մելքումյանի հսկողության ներքո։

Անպտղության հաղթահարման ճանապարհին դուք միայնակ չեք», – ասվում է բուժկենտրոնի հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll