«Պրոմ–Տեստ» լաբորատորիաները առաջինը Հայաստանում ներդրել են այսպես կոչված NIPT ոչ ինվազիվ նախածննդյան թեստը։ Լաբորատորիան այն ձեռք է բերում ոլորտի առաջատար՝ BGI ընկերությունից։ 2015 թվականին ընտրությունը կանգ էր առել այս ընկերության վրա, քանի որ այն արդեն մեկ միլիոն հետազոտություն էր արել, իսկ այսօր այդ թիվը հասել է 15 միլիոնի։ NIPT թեստը ոչ ինվազիվ միջամտություն է՝ հետազոտության համար չի պահանջվում ներթափանցել արգանդ. հղին պարզապես արյուն է հանձնում երակից։
BGI ընկերության նախածննդյան NIFTY կոչվող թեստը թույլ է տալիս հայտնաբերել պտղի քրոմոսոմայինանոմալիաները, այդ թվում տրիսոմիաները ավելի քան 99% ճշգրտությամբ։
Զարգացած շատ երկրներում NIPT թեստնը նդգրկված է նախածննդյան պարտադիր հետազոտությունների ցանկում։ Այն ներառված է միջազգային ուղեցույցներում։
Հայաստանում այսօր նախածննդյան սքրինինգային պետական ծրագրում NIPT թեստը ներառված չէ, այն կատարվում է հղիի ցանկությամբ, կամ որոշ դեպքերում՝ բժշկի ցուցումով։ Մինչդեռ, ըստ Կարինե Թոխունցի, մեզ մոտ իրականացվող կոմբինացված ՈՒՁՀ և սերոլոգիական հետազոտությունը իր ճշգրտությամբ զիջում է NIPT-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day