Չինաստանում բժիշկներն օգնել են Հուբեյ նահանգից մի դեռահասի, որը հազվագյուտ ոսկրային հիվանդության պատճառով երկար տարիներ ապրել է գրեթե ամբողջությամբ կծկված մարմնով։ Բարդ վիրահատությունների շարքի շնորհիվ, տղան, որը լրատվամիջոցներում հայտնի է որպես «կռացած տղա», առաջին անգամ կարողացել է ուղղվել և ուղիղ կանգնել, հաղորդում է South China Morning Post-ը։
Վաղ տարիքից նրան ախտորոշել էին Ֆիբերի հիվանդության ծանր ձևը՝ հազվագյուտ ժառանգական խանգարում, որը հաճախակի կոտրվածքներ և ոսկրային ծանր ձևախեղումներ է առաջացնում։ Աստիճանաբար տղայի ողնաշարն այնքան էր կորացել, որ նրա մարմինը գործնականում կիսով չափ ծալվել էր, և նա կորցրել էր ուղղահայաց դիրքով քայլելու ունակությունը։
Իրավիճակը փոխվել է, երբ ընտանիքը դիմել է Պեկինի համալսարանի օգնությանը։ Մասնագետներն անհատական բուժման ծրագիր են մշակել և իրականացրել վիրահատությունների մի քանի փուլ, որոնց ընթացքում բժիշկները բառացիորեն «վերահավաքել են» նրա կմախքի մասերը՝ վերացնելով կրիտիկական դեֆորմացիաները։
Բժիշկները նշել են, որ միջամտությունը չափազանց բարդ էր և կապված էր բարձր ռիսկի հետ, սակայն այն հաջողությամբ է պսակվել. տղան երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացել է ուղիղ դիրքով կանգնել։ Նա այժմ վերականգնողական փուլում է, և բժիշկները նրա հետագա ապաքինման հարցում դրականորեն են տրամադրված։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day