Օդային ճանապարհորդություններ նախընտրող մարդկանց մեծամասնությունը բախվում է ականջների խցանման խնդրին։ Խնդիրը լուծելու համար ոմանք դիմում են մաստակ ծամելուն, կոնֆետ ծծելուն կամ շատ հորանջելուն, սակայն դրա լուծումը շատ ավելի հեռու է այս մեթոդներից։
Լավ նորությունն այն է, որ թռիչքի և վայրէջքի ժամանակ զգացվող տհաճ զգացողությունը օրգանիզմի նորմալ պաշտպանական ֆունկցիա է։ Ըստ աուդիոլոգ և Ամերիկյան աուդիոլոգիայի ակադեմիայի նախագահ Պատրիսիա Գաֆնիի՝ ականջների խցանումը ճնշումը հավասարեցնելու օրգանիզմի բնական միջոց է և դեպքերի մեծամասնությունում այս գործընթացն անցնում է արագ և առանց բարդությունների, գրում է Popular Science-ը։
Բայց կոնկրետ ի՞նչն է առաջացնում դա և ինչու՞։ Գաֆնին մանրամասն պատմել է, թե ինչ է տեղի ունենում մեր ականջներում թռիչքի ժամանակ, հաղորդում է Ֆոկուսը։
Հայտնի է, որ մարդու ականջը բաղկացած է երեք մասից՝
արտաքին ականջ,
միջին ականջ,
ներքին ականջ։
Արտաքին ականջը ներառում է տեսանելի ականջաբլթակը և լսողական ապարատը։ Թմբկաթաղանթն առանձնացնում է արտաքին ականջը օդով լցված միջին ականջից, որը ներառում է երեք մանր ոսկրիկներ և եվստախյան փողը՝ նեղ անցուղի, որը միացնում է միջին ականջը կոկորդի վերին մասին կամ քթըմպանին։ Ներքին ականջում գտնվում են խխունջիկը՝ մեր լսողության օրգանը և վեստիբուլյար ապարատը, որը պատասխանատու է հավասարակշռության համար։
Թռիչքի ժամանակ ականջների խցանումն առաջանում է Եվստախյան փողից։ Պրոֆեսոր Գաֆնիի խոսքով՝ Եվստախյան փողի ամբողջ աշխատանքը կայանում է նրանում, որ այն պետք է հավասարաչափ ճնշում պահպանի ականջի արտաքին և միջին հատվածների միջև։
Միջին ականջի և արտաքին միջավայրի միջև օդի ճնշման հավասարակշռությունը կարևորագույն նշանակություն ունի մեր ականջների ճիշտ գործելու համար։ Երբ միջին ականջի ճնշումն ավելի ցածր է, քան արտաքին օդի ճնշումը՝ կարող է առաջանալ բացասական ճնշում։ Այն կարող է թմբկաթաղանթը ներս քաշել՝ նվազեցնելով դրա թրթռալու ունակությունը և մեր լսողությունը դարձնել խուլ։ Սա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ճնշումները հավասարվեն։
Հայտնի է, որ առօրյա կյանքում մեր Եվստախյան փողը կարճ ժամանակով բացվում է, երբ մենք՝
կուլ ենք տալիս,
հորանջում ենք,
խոսում ենք։
Այս ամենը օգնում է փոխհատուցել օդի ճնշման փոքր փոփոխությունները։ Սակայն թռիչքի, ջրի տակ սուզվելու և լեռ բարձրանալու ժամանակ բարձրության արագ փոփոխությունը այլ բան է։ Այս փոփոխությունները կարող են հանգեցնել զգալի փոփոխությունների, քանի որ օդի արտաքին ճնշումը ավելի արագ է փոխվում, քան միջին ականջի ներսի ճնշումը։ Այդ պահին եվստախյան փողը արձագանքում է և բացվում՝ ճնշումը հավասարեցնելու համար։
Պրոֆեսոր Գաֆնիի խոսքով՝ կան մի շարք ապացուցված եղանակներ՝ թռիչքի ժամանակ արյան ճնշումը վերահսկելու և Եվստախյան փողը բացելու համար։ Դրանք ներառում են.
Մանուկների համար կարող է օգնել կրծքի կերակրումը և ծծակը
Ավելի մեծ երեխաների և մեծահասակների համար՝ մաստակ ծամելը, քաղցրավենիք ծծելը և դիտավորյալ հորանջելը։
Կարելի է նաև օգտագործել այսպես կոչված Վալսալվայի հնարքը։ Դրա համար անհրաժեշտ է շունչ քաշել, բերանը փակել, քիթը բռնել և զգուշորեն փռշտալ։ Բացի այդ, փորձագետները նշում են, որ կան առանց դեղատոմսի դեղամիջոցներ, որոնք նույնպես կարող են հեշտացնել թռիչքը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day