Չինացի ակնաբույժները, օգտագործելով վիրաբուժական ռոբոտ, կատարել են աշխարհում առաջին ենթացանցաթաղանթի ներարկումը 4200 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդի վրա: Դրա մասին հայտարարել է Սուն Յաթսենի համալսարանը:
Գուանժոուի բժիշկները օգնել են Ուրումչիի հիվանդին՝ 5G կապի միջոցով կառավարելով ռոբոտացված ձեռքը:
«Այս վիրահատությունը կարևոր քայլ է Չինաստանում հեռակառավարվող բարձր ճշգրտության ակնաբուժական վիրաբուժության գործնական կիրառման ուղղությամբ»,- ասել է Սուն Յաթսենի համալսարանի Չժոնշանի աչքի կենտրոնի ներկայացուցիչ Լին Հաոտյանը:
Ռոբոտը միկրոասեղ է մտցրել Ուրումչիի հիվանդի աչքի մեջ, մինչդեռ Գուանժոուի մասնագետները, օգտագործելով հեռակառավարման վահանակ, միկրոասեղը մղել են ցանկալի խորությամբ և ներարկել դեղամիջոցը: Ամբողջ վիրահատությունը յոթ րոպե էլ չի տևել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day