• Latest news

Բժիշկը բացահայտել է տարբեր տարիքի մարդկանց երկարակեցության սկզբունքները

20 հունվարի, 2026  10:51

Բժիշկը պատմել է, թե որ սկզբունքներն են օգնում երկարացնել կյանքը տարբեր տարիքային խմբերում։ Ինչպես Daily Mirror-ին տված հարցազրույցում նշել է Չիկագոյի համալսարանի Պրիցկերի բժշկական դպրոցի դոկտոր Իեն Կ. Սմիթը, 30 տարեկանում կարևոր է կենտրոնանալ մկանային զանգվածի ձեռքբերման և պահպանման վրա, իսկ 40-ից հետո՝ շեշտը դնել կանոնավոր բժշկական հետազոտությունների վրա։

Մասնագետի խոսքով՝ կյանքի երրորդ տասնամյակում օրգանիզմում սկսում են ի հայտ գալ առաջին մետաբոլիկ (նյութափոխանակության) փոփոխությունները, սակայն այն դեռևս արդյունավետորեն դիմակայում է ծերացմանը։ Ուստի այս շրջանի հիմնական խնդիրը կանխարգելումն է։ Սմիթը խորհուրդ է տալիս հետևել հավասարակշռված սննդակարգի՝ բավարար քանակությամբ անյուղ սպիտակուցների, բուսական սննդի և օգտակար ճարպերի կիրառմամբ, սահմանափակել ուժեղ վերամշակված մթերքները և կանոնավոր զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Այս տարիքում մկանային զանգվածի պահպանումը, ըստ նրա, զգալիորեն նվազեցնում է հիվանդությունների զարգացման ռիսկը հետագա տարիներին։

40 տարեկանում առաջնահերթությունները փոխվում են. կարևոր է ոչ թե այնքան կուտակել ռեսուրսները, որքան պահպանել արդեն իսկ ունեցածը: Բժիշկը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել սննդակարգի նկատմամբ, մարզվել առանց գերծանրաբեռնվածության ու վնասվածքների, ինչպես նաև կանոնավոր անցնել հետազոտություններ, քանի որ հենց այս տարիքում խնդիրների վաղ ախտորոշումը կարող է վճռորոշ լինել:

50 տարեկանից հետո արագանում է մկանային հյուսվածքի կորուստը, ուժեղանում է քրոնիկ բորբոքումը և մեծանում է քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ուստի, փորձագետի կարծիքով, առանցքային է դառնում օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության պահպանումը, սննդակարգում բուսական սննդի և օգտակար ճարպերի մասնաբաժնի ավելացումը, ինչպես նաև հոդերի ճկունության և շարժունակության վարժությունները:

60 տարեկանից հետո գլխավոր նպատակն է պահպանել ինքնուրույնությունը և կյանքի որակը: Կանոնավոր շարժումը, ֆիզիկական ակտիվությունը և ճանաչողական ֆունկցիաների վրա նպատակաուղղված աշխատանքն օգնում են ավելի երկար մնալ անկախ և գործունյա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll