«Տոնոյան» բժշկական կենտրոնում հերթական բարիատրիկ վիրահատությունն է։ Բժիշկ Գեղամ Գրիգորյանը հատուկ կտրող կարող գործիքով, լապարոսկոպիկ եղանակով հեռացնում է բուժառուի ստամոքսի մեծ մասը, ինչը նրան հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել քաշը։
46-ամյա կինը, որի քաշն այս պահին մոտ 120 կիլոգրամ է, նշում է․ երկար է պայքարել ճարպակալման դեմ, հետևել է հատուկ սնդդակարգի, բայց ավելորդ կիլոգրամները համառորեն վերադարձել են։
Ավելորդ քաշի հետևանքով կինը առողջական խնդիրներ է ձեռք բերել․ գերճնշում, երակների լայնացում, ողնաշարի ու վերջույթների ցավ, հևոց։ Հասկացել է, որ հետագա բարդություններից խուսափելու համար պետք է շտապ միջոց ձեռնարկել, ու դիմել է բժիշկ Գրիգորյանին։ Ասում է․ բժիշկ Գրիգորյանն այնքան հոգատար է, «ոնց որ մի տնից լինեինք»։
Մինչ Գեղամ Գրիգորյանը կատարում է առաջին վիրահատությունը, նրան արդեն սպասում է հաջորդ բուժառուն։ 23-ամյա երիտասարդ աղջիկը թեև չունի ծանր աստիճանի ճարպակալում, ուզում է իրեն ավելի անկաշկանդ զգալ, խուսափել հետագա խնդիրներից։ Աղջիկը մի քանի տարի պայքարել է ավելորդ քաշի դեմ․ մարզումներ, սննդակարգ, անգամ դեղորայքային բուժում, բայց իր ուզած քաշին միևնույն է չի հասել։ Տեսնելով մյուս վիրահատվածների արդյունքները, նա ևս դիմել է Գեղամ Գրիգորյանին․ Ասում է․ «ինքը վստահություն է ներշնչում բուժառուի մոտ ապագայի հանդեպ»։
Բժիշկ Գեղամ Գրիգորյանի խոսքով, եթե ավելորդ քաշի դեմ պայքարի սովորական միջոցները արդյունք չեն տալիս, ապա ճիշտ լուծումը բարիատրիկ վիրաբուժությունն է, որը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում կորցնել քաշի 80 տոկոսը։ Նա նշում է, որ պացիենտները պետք է նկատի ունենան․ ավելորդ քաշի պահպանման դեպքում իրենք կարող են շատ լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերել։
Պետք չէ վախենալ վիրահատությունից, նշում է բժիշկը, քանի որ այն այսօր կատարվում է քիչ տրավմատիկ՝ լապարոսկոպիկ եղանակով։ Կատարվում է ստամոքսի երկայնական մասնահատում, հեռացվում է ստամոքսի մոտ 80 տոկոսը, մնում է բարակ, մինչը 150 մլ տարողությամբ ստամոքս, ինչի հետևանքով բուժառուն սկսում է քիչ ուտել ու նիհարում է։ Իսկ անզգայացման ժամանակակից միջոցներն ու «Տոնոյան» կենտրոնի հմուտ մասնագետներն ապահովում են վիրահատության հարթ ու առանց բարդությունների ընթացքը։
Շատ կարևոր են նաև վիրահատության ժամանակ կիրառվող գործիքները։ «Տոնոյան» բժշկական կենտրոնում օգտագործում են կարող լավագույն գործիքներից մեկը, որը նվազեցնում է կարերի անբավարարության և կարային գծից արյունահոսությունների ռիսկը։ Այն աշխատում է ավտոմատ, ինտուիտիվ մեխանիզմով, և ինքնուրույն է որոշում կարի չափն ու արագությունը։
Գեղամ Գրիգորյանի վերջին այցելուն այսօր 4 երեխաների մայր 35-ամյա Արինա Մեժլումյանն է, որը երեք տարի առաջ է վիրահատվել։ Իր փորձից ասում է․ վիրահատությունից հետո ստամոքսդ փոքրանում է, այլևս շատ ուտել չես կարող, չես էլ ուզում։
Արինայի քաշը 140-ից նվազել է մինչև 75կգ, և այժմ ինքն իրեն թեթև ու լավ է զգում, բայց շարունակում է բոլոր հարցերով խորհրդակցել իր բժշկի հետ։ «Մեր բժիշկը, Գեղամ Գրիգորյանը, այնքան հոգատար է, որ չես կարողանում դու վատ զգաս քեզ, չի հաջողվում քեզ այդ բանը», - ասում է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day