Johnson & Johnson (J&J) ընկերությունն առաջարկել է մինչև 5.5 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ում ներկայացված շուրջ 76 հազար դատական հայցերը կարգավորելու համար։ Հայցերում պնդում են, որ մանկական ցանափոշին և տալկի հիմքով այլ արտադրանքները ձվարանների քաղցկեղի զարգացման պատճառ են դարձել։
Առաջարկվող համաձայնագիրը ստեղծվել է ընկերության պատմության մեջ ամենաերկարատև դատական վեճերից մեկն
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար այն պետք է հավանության արժանացնեն դաշնային և նահանգային դատարաններում քննվող հայցերի 95%-ը ներկայացնող իրավաբանական ընկերությունների կողմից։
Չնայած վեճը կարգավորելու պատրաստակամությանը՝ J&J-ը շարունակում է հերքել մեղադրանքները: Ընկերության դատական վեճերի գծով փոխնախագահ Էրիկ Հաասը հայտարարել է, որ պահանջներն անհիմն են, իսկ ընկերությունը վստահ է, որ կարող էր հաղթել դատարանում: Նրա խոսքով՝ համաձայնագիրը թույլ կտա թողնել բազմամյա դատավարությունները անցյալում և կենտրոնանալ դեղամիջոցների ու բժշկական տեխնոլոգիաների մշակման վրա։
J&J-ի դեմ հայցերը սկսել են ներկայացվել դեռևս 2009 թվականից: Հայցվորները պնդում են, որ ընկերության տալկային արտադրանքը աղտոտված է եղել ասբեստով, որը հայտնի քաղցկեղածին նյութ է, ինչն էլ հանգեցրել է ձվարանների քաղցկեղի զարգացմանը: Տալկը բնական հանքանյութ է և հաճախ արդյունահանվում է ասբեստի հանքավայրերի հարևանությամբ, ինչը մտահոգություններ է առաջացնում հնարավոր աղտոտման վերաբերյալ։
Ավելի վաղ՝ հուլիսին, դաշնային դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ընկերության՝ կասկածի տակ դնելով առանձին հայցվորների այն պնդումը, թե հենց տալկն է եղել իրենց հիվանդության անմիջական պատճառը։
J&J-ը շարունակում է պնդել, որ բազմաթիվ գիտական հետազոտություններ հաստատում են տալկի անվտանգությունը, դրանում ասբեստի բացակայությունը և ընկերության արտադրանքի օգտագործման ու քաղցկեղի զարգացման միջև կապի բացակայությունը։
Տալկի հիմքով մանկական ցանափոշու վաճառքն ԱՄՆ-ում դադարեցվել էր 2020 թվականին, իսկ 2022 թվականին ընկերությունն ամբողջ աշխարհում հրաժարվել է այս արտադրանքից՝ այն փոխարինելով եգիպտացորենի օսլայի հիմքով փոշով։ Հյուսիսային Ամերիկայից դուրս նման պարտավորությունների համար պատասխանատվությունն այժմ կրում է Kenvue ընկերությունը, որն առանձնացվել էր J&J-ի կազմից որպես ինքնուրույն բիզնես 2022 թվականին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day