Յոգայի կանոնավոր պարապմունքները կարող են օգնել մեղմել գրգռված աղիքի համախտանիշի (ԳԱՀ) ախտանիշները. սա մարսողական համակարգի տարածված հիվանդություն է, որով տառապում են միլիոնավոր մարդիկ: Այսպիսի եզրահանգման են եկել Comprehensive Physiology ամսագրում հրապարակված հետազոտությունների ակնարկի հեղինակները:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ԳԱՀ ունեցող այն մարդիկ, ովքեր զբաղվել են յոգայով, ավելի հազվադեպ են ունեցել որովայնի ցավ, փքվածություն և այլ տհաճ ախտանիշներ: Բացի այդ, նրանց մոտ նվազել են տագնապայնության և դեպրեսիայի մակարդակները։
Գիտնականները կարծում են, որ դրական ազդեցությունը կապված է այսպես կոչված «աղիք — ուղեղ» առանցքի հետ, որը մարսողական և նյարդային համակարգերի միջև ազդանշանների մշտական փոխանակման համակարգ է: Հենց այդ պատճառով էլ սթրեսը կարող է որովայնում անհարմարություն առաջացնել կամ ուժգնացնել ԳԱՀ-ի դրսևորումները: Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ նման կապը կարող է բավականին զգայուն լինել:
Յոգան համատեղում է ֆիզիկական վարժությունները, շնչառական պրակտիկաները և մտասևեռման տեխնիկան: Նման համալիրն օգնում է ակտիվացնել պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է «հանգստացիր և մարսիր» ռեժիմի համար: Արդյունքում նվազում է սթրեսի մակարդակը, և մարսողական համակարգի աշխատանքը դառնում է առավել կայուն:
Հետազոտողների կարծիքով՝ որոշ դիրքեր նույնպես կարող են հավելյալ օգուտ բերել։ Օրինակ՝ առաջ թեքումները օգնում են հանգստացնել նյարդային համակարգը, իսկ պտույտները մեղմորեն ազդում են որովայնի մկանների վրա և խթանում մարսողական օրգանների աշխատանքը։ Խորը շնչառությունն ակտիվացնում է ստոծանին՝ որովայնի խոռոչում ստեղծելով ճնշման փոքր փոփոխություններ, ինչը ևս նպաստում է մարսողության գործընթացին:
Հեղինակներն ընդգծում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար, թե յոգայի որ տեսակներն են առավել արդյունավետ և որքան ժամանակ է հարկավոր զբաղվել կայուն արդյունք ստանալու համար: Այնուամենայնիվ, արդեն իսկ առկա տվյալները վկայում են, որ յոգան կարող է գրգռված աղիքի համախտանիշի ավանդական բուժման օգտակար հավելում
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day