• Latest news

52-ամյա կինն իր առաջնեկին հայկական էպոսի հերոսի անունով է կոչել (վիդեո)

2 դեկտեմբերի, 2014  17:11

Փոքրիկ Մհերը լույս աշխարհ է եկել երեկ՝ դեկտեմբերի 1-ին։ Նա իր ծնողների՝ 52-ամյա Զինաիդա Վարդերեսյանի ու 59-ամյա Հրաչ Հակոբյանի երկար սպասված առաջնեկն է:

Զինաիդա Վարդերեսյանը լրագրողներին պատմել է այն մասին, որ երեխայի անունը Մհեր են դրել՝ «Սասնա Ծռեր» էպոսի նույնանուն հերոսի եւ Միհր աստծո պատվին։ Իսկ Զինաիդայի ամուսինը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ իր տարիքում մարդիկ արդեն թոռներ կամ նույնիսկ ծոռներ են ունենում, իսկ նա զավակ է ունեցել եւ շատ երջանիկ է։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ով վարել է Զինաիդայի հղիությունը, լրագրողներին պատմել է այն մասին, որ 52 տարեկան հասակում երեխա ունենալը որոշակի ռիսկերի հետ է կապված. մասնավորապես, կարող էր վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն լինել, իսկ պտուղը կարող էր մի շարք խնդիրներ ունենալ՝ օրինակ, քրոմոսոմային խանգարումներ եւ այլ պաթոլոգիաներ։

«Բայց բարեբախտաբար Զինաիդան շատ լավ տարավ հղիությունը, վիժման նշաններ չեն եղել», - ասել է մանկաբարձ-գինեկոլոգը։

Հղիության 39 շաբաթում երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով, քանի որ 52 տարեկանում ծննդաբերելն էլ բավական վտանգավոր էր եւ ռիսկային։ Ինչպես Անդրանիկ Պողոսյանն է նշել, երեխան առողջ է, ծնվել է 2970 գրամ կշռով եւ մոտ 52 սանտիմետր հասակով։

Զինաիդան էլ իր հերթին կոչ է անում բոլոր կանանց «ժամանակին» ամուսնանալ եւ երեխա ունենալ՝ ցանկալի է՝ մեկից ավելի։ Նա նշել է նաեւ, որ, իհարկե, կցանկանար էլի երեխաներ ունենալ, բայց դա արդեն ոչ թե իր ցանկությունից է կախված, այլ՝ վերին ուժերից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։