• Latest news

Ընկերությունը Ձեր երեխայի համար 32 000 ԱՄՆ դոլարով եզակի անուն կմտածի

29 հունվարի, 2015  16:32

Շվեյցարական նոր Erfolgswelle ընկերությունը շատ օրիգինալ ծառայություն է առաջարկում. ընկերության մասնագետները կարող են Ձեր երեխայի համար եզակի, ոչ մի տեղ չհանդիպող եւ հեղինակային ոչ մի իրավունք չխախտող անուն մտածել: Իհարկե, այս հաճույքը Ձեզ համար 32 000 ԱՄՆ դոլար կարժենա:

Ընկերության ղեկավարի խոսքով, այդ գումարներով մասնագետների մի խումբ անուններ է մտածում, պատմաբանները համոզվում են, որ անունները եզակի են եւ նախկինում ոչ մի տեղ չեն հանդիպել, թարգմանիչները տարբեր լեզուներով ստուգում են անունները, որպեսզի դրանք մոլորակի ոչ մի լեզվով ոչ մի վատ կամ վիրավորական բան չնշանակեն, իսկ իրավաբանները համոզվում են, որ մտածված անունները ոչ մի հեղինակային իրավունք չեն խախտում:

Այնուհետեւ հաճախորդն ստանում է անունների ցանկը, որոնցից կարող է ընտրել  5 հավանած անուն: Իսկ երբ ապագա երեխայի համար հինգից ընտրվում  է մեկը, ընկերության աշխատակիցներն այդ անվան համար պատմություն եւ միֆ են հորինում:

Ընկերության տնօրենը չի նշում իր հաճախորդների անունները, նաեւ չի հայտնում, թե ինչ անուններ են իրենք մտածել նրանց համար մինչեւ հիմա: Միակ խնդիրն այն է, որ անունը, որի համար հաճախորդը 32 000 ամերիկյան դոլար է վճարել, հետագայում ցանկացած մարդ կարող է լսել եւ օգտագործել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է