Գլխուղեղի գիտահետազոտական ինստիտուտի ֆրանսիացի մասնագետներին հաջողվել է պարզել մանկական անքնության պատճառները եւ դրա հետեւանքները։
Մասնագետների կարծիքով՝ դա շատ լուրջ խնդիր է: Այդ պատճառով բժիշկները կոչ են անում ծնողներին չանտեսել երեխայի քնի խանգարումները: Պարզվում է, որ անհրաժեշտ քնի պակասը կարող է երեխայի շուտ հոգնելու պատճառ դառնալ՝ առաջ բերելով նաեւ հիշողության եւ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ: Սակայն այսքանով հնարավոր հետեւանքները չեն սահմանափակվում: Հանգամանքների անհաջող դասավորության դեպքում անքնությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացմանը, իսկ դա արդեն հոգեկան հիվանդություն է:
Ըստ գիտնականների՝ անքնության պատճառներից մեկը կոֆեին պարունակող խմիչքների օգտագործումն է: Բացի այդ՝ քնի խանգարումներին կարող են հանգեցնել նաեւ ժամանակակից տեխնոլոգիաները: Համակարգչային երկարատեւ խաղերը, ազդելով ԿՆՀ-ի վրա, գրգռում են այն, ինչն էլ անդրադառնում է քնի որակի վրա: Որպես կանխարգելիչ գործողություն խորհուրդ է տրվում հետեւել երեխայի առօրյային՝ ճիշտ կազմակերպելով նրա քունը: Այսպես, 1-2 տարեկան փոքրիկը օրական պետք է քնի 11-14 ժամ, 4-6 տարեկան փոքրիկները՝ 10-13 ժամ, իսկ դեռահասները պետք է քնեն օրական 9-11 ժամ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր