Հղիության ժամանակ հակադեպրեսանտների ընդունումը կարող է մանկիկների մոտ խնդիրներ առաջացնել

17 հունվարի, 2014  22:51

Հղիության ընթացքում ընդունվող հակադեպրեսանտները կարող են մեծացնել երեխայի թոքային խնդիրների ռիսկը, համաձայն կանադացի գիտնականների նր հետազոտության:

Կայուն թոքային հիպերտենզիա կոչվող շնչառության հետ կապված խնդիրն առաջանում է, երբ թոքերում բարձր ճնշումն արգելակում է թթվածնի մուտքը:  Ախտանշանները ներառում են հաճախացած շնչառություն, արագացված սրտի աշխատանք, դժվարացած շնչառություն եւ մաշկի կապտավուն երանգ:

Դա շատ լուրջ վիճակ է, որը կարող է երկարատեւ առողջական խնդիրներ առաջացնել, Նյու Յորքի  համալսարանի Լանգոն բժշակական կենտրոնի տվյալների համաձայն, տեղեկացնում է CBS News-ը։

Հղիության ուշ ժամկետներում ՝ 33 շաբաթականից հետո,  երրորդ սերնդի հակադեպրեսանտների (սերոտոնինի հետադարձ զավթման  ընտրողական պաշարիչներ, ՍՀԶԸՊ) ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ հետազոտողները բացահայտել են  թոքերի հիվանդությունների  ռիսկի ոչ մեծ, բայց նկատելի ավլացում:  Դեղամիջոցի ազդեցությունը հղիության ավելի վաղ ժամկետներում կապված չի եղել վերոնշյալ ռիսկերի հետ:

2013 թվականի հունվարին հետազոտողները հայտարարել են, որ ՍՀԶԸՊ հակադեպրեսանտների օգտագործումը չի բարձրացնում մեռելածնության եւ կրծքի երեխայի մահվան ռիսկը:

Որոշ փորձագետներ կասկածի տակ են դրել այս հետազոտության եզրակացությունը, նշելով, որ  դեպրեսիան ինքնին կարող է վնասակար լինել ինչպես մոր, այնպես էլ զարգացող երեխայի համար:

Չբուժելու դեպքում դեպրեսիան  կարող է հանգեցնել սնուցման վատացման, հղիության ընթացքում անբավարար քաշի, քնի հետ կապված խանգարումների եւ  հոգեմետ դեղերի օգտագործման չարաշահման ռիսկի: Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ վաղաժամ ծննդաբերությունների  հետ կապված ռիսկը նույնպես մեծանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Կարդացեք նաև
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: