• Latest news

Բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հականեխիչն առաջացնու՞մ է սրտի նոպա

29 հունվարի, 2014  00:05

Գիտնականները պնդում են, որ բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հակասեպտիկը բարձրացնում է զարկերակային ճնշումը եւ սրտի կաթվածի ու ինսուլտների հավանականությունը:

Երբ  19  կամավորներ սկսել են օրական երկու անգամ օգտագործել Corsodyl, նրանց զարկերակային ճնշումը բարձրացել է  2-3,5 միավորով:

Զարկերակային ճնշման բարձրացումը երկու միավորով բարձրացնում է սրտի հիվանդություններից մահվան ռիսկը 7% -ով եւ ինսուլտից՝10%-ով, մեկ այլ հետազոտության համաձայն, հաղորդում է Newsmax Health-ը:  Բայց ստոմատոլոգները դեմ են, որպեսզի եզրակացություններ արվեն այս փոքր հետազոտության հիման վրա:

Corsodyl-ը արտադրող GlaxoSmithKline ընկերությունը հայտարարել է, որ այս միջոցը նախատեսված է  կարճաժամկետ օգտագործման համար՝ ատամնափառը կանգնեցնելու եւ լնդերի հիվանդությունների դեմ պայքարելու համար:

 Դեղագործական հսկան պատրաստվում է թողարկել մեկ այլ արտադրանք՝ Corsodyl Daily, առօրյա օգտագործման համար, որի մեջ պարունակվում է ընդհամենը 0,06 տոկոս քլորհեքսիդին:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, նրանց սեփական հետազոտությունները չեն բացահայտել ոչ մի խնդիր բերանի խոռոչի Corsodyl հեղուկի օգտագործման հետ կապված:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել