• Latest news

5 հետաքրքիր փաստ գրիպի մասին

17 հունվարի, 2016  12:29

Գրիպն այսօր Հայաստանում ամենաքննարկվող հիվանդություններից մեկն է: Չնայած դրան, մարդիկ բավականին քիչ գիտելիքներ ունեն գրիպի մասին: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրիպի մասին մի քանի հետաքրքիր եւ օգտակար փաստ: 

1. 115 տարվա ընթացքում գրիպի 4 պանդեմիա է եղել

1900-ից ի վեր աշխարհում գրիպի չորս հիմնական պանդեմիա է գրանցվել: Համարվում է, որ գրիպի պանդեմիաներ են տեղի ունենում ամեն հարյուր տարին   2-3 անգամ:

Գրիպի ամենասարսափելի պանդեմիան անցած դարի ընթացքում առասպելական «իսպանուհին է», որը սկսվել է Իսպանիայում եւ ամբողջ աշխարհում 50-ից 100 մլն մարդու կյանք է խլել (1918-1919 թթ.): Գրիպի վերջին գլոբալ պանդեմիան, որը մոտ մեկ մլն մարդու կյանք էր խլել, Հոնկոնգում սկսված բռնկումն էր (1968-1969 թթ.): Դրանից տասը տարի առաջ գրիպի ասիական պանդեմիան, որը բռնկվել էր Չինաստանում, տարբեր տվյալներով մեկից չորս մլն մարդու կյանք խլեց  (1957-1958 թթ.): Ամենավերջինը  2009-ին խոզի գրիպի բռնկումն էր, որը կոչեցին «Novel H1N1 Influenza A»:

2. Գրիպի բուժումը բարդ գործ է

Աշխարհում առայժմ չկան դեղամիջոցներ, որոնք երաշխավորված սպանում են հարուցիչները: Սակայն կան դեղամիջոցներ, որոնք խոչընդոտում են հարուցիչի բազմացմանը եւ ամբողջ մարմնով տարածմանը եւ հաճախ գրիպի բուժման դեպքում շատ մասնագետներ կասկածի են առնում այդ դեղամիջոցների արդյունավետությունը:

Մի ուրիշ խնդիր էլ կա. քանի որ գրիպի համաճարակը շատ արագ մուտացիա է ապրում, դրա դեմ դեղամիջոցներն ու պատվաստանյութերն արագ կորցնում են իրենց արդյունավետությունը: 

Հիշեցնենք, որ գրիպի դեպքում չի կարելի հակաբիոտիկներ ընդունել, որովհետեւ հակաբիոտիկներն ազդում են մանրէների  վրա, իսկ գրիպը հարուցիչից է առաջանում: Չի կարելի նաեւ հակաբիոտիկներ ընդունել ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու: Բժիշկը կարող է հակաբիոտիկներ նշանակել սոսկ այն դեպքում, եթե գրիպը բարդացել է մանրէածին վարակով:  

3. Գրիպի հարուցիչը զարմանալիորեն կենսունակ է 

Գրիպի հարուցիչը զարմանալի կենսունակություն ունի, այն կարող է մինչեւ մեկ ամիս պահպանվել մոտ  0 աստիճան ջերմության պայմաններում: Սակայն 70оС-ից բարձր ջերմաստիճանը կարող է սպանել նրան:

Ավելին, գրիպի հարուցիչը եւս հարմարվելու կարողություն ունի. մեկ օրում այդ հարուցիչը կարող է ավելի շատ փոխվել, քան մարդկային գենոմն է փոխվել մի քանի միլիոն տարվա ընթացքում:  Դա կապված է այն բանի հետ, որ հարուցիչները շատ պարզ կառուցվածք ունեն եւ նրանց պետք չէ հետեւել այն բանին, որ նոր հարուցիչը, որն ի հայտ է եկել մուտացիայի արդյունքում, կենսունակ լինի. մուտացիայի արագությունը հաշվի առնելով` նրանք կարող իրենց թույլ տալ դա: 

4. Գրիպի վիրուսը տարածվում է հսկայական արագությամբ

Փռշտալու եւ հազի ընթացքում թքի մասնիկները տարածվում են  16 կմ/ժ արագությամբ: Այն առասպելը, թե հարուցիչը տարածվում է 180 կմ/ժ արագությամբ, հերքվել էր եւ հետազոտության արդյունքները հրապարակվել էին  PLOS ONE ամսագրում:

5. Նույնիսկ պանդեմիայից դուրս գրիպի հարուցիչը  հսկայական քանակով մարդկանց է սպանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ), ամբողջ աշխարհում ամեն տարի մեկից երեք մլն մարդ գրիպով է հիվանդանում եւ նրանք դա բավականին վատ են տանում, իսկ եւս  10 մլնի մոտ այդ հիվանդությունը բավականին մեղմ է ընթանում: Ամեն տարի աշխարհում գրիպից   250 000-ից կես մլն մարդ է մահանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել