• Latest news

Զիկա հարուցիչը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով

28 հունվարի, 2016  01:51

Զիկա հարուցիչը, որը տարածվել է Լատինական Ամերիկայի շատ երկրներում, կարող է փոխանցվել ոչ միայն մոծակների խայթոցի, այլեւ սեռական ճանապարհով, զգուշացնում են մասնագետները: Հետազոտողները հարուցիչը հայտնաբերել են ոչ միայն արյան մեջ, այլեւ սերմնահեղուկում, ինչը կարող է նշանակել, որ հարուցիչն իրոք էլ կարող է փոխանցվել սեքսի միջոցով:  

Կոլորադոյի պետական համալսարանից միջատների մասնագետ Բրայն Ֆոյը պատմել է, որ 2008-ին Սենեգալ ուղեւորության ընթացքում վարակվել է Զիկա հարուցիչով: Տուն վերադառնալով` նա վարակել է կնոջը, որը նրա հետ Սենեգալ չէր գնացել:  Մինչեւ հիվանդության ախտանիշների ի հայտ գալը, Ֆոյը ենթադրել է, որ հարուցիչը փոխանցվում է սեռական ճանապարհով, ոչ թե օդակաթիլային (մոծակների խայթոցով փոխանցվելուց բացի):

Ինչպես տեղեկացնում են արեւմտյան ԶԼՄ-ները, Ֆոյն ու իր կինը բուժվել են եւ այժմ առողջ են: Այն տեղեկությունները, որը նա ներկայացրել է, շատ կարեւոր են մասնագետների համար. քանի որ վտանգ կա, որ Զիկա հարուցիչը հետագայում եւս կշարունակի տարածվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում, դրա կանխարգելման համար ծայրաստիճան կարեւոր է հասկանալ, թե ճշգրիտ ինչ ուղիներով է այն փոխանցվում:   

2008-ին Ֆոյը փորձել է ֆինանսավորում գտնել այդ հարուցիչի եւ նրա փոխանցման ուղիների ուսումնասիրության համար, սակայն այն ժամանակ այդ թեման քչերին էր հետաքրքրում: Այժմ հանգամանքները փոխվել են, եւ հարուցիչը, որը տարածվել է 21 երկրում, ԱՀԿ-ի եւ նույնիսկ նախագահ Օբամայի ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է