• Latest news

Ավստրալուհին 2 րոպեում հինգ երեխա է ունեցել

30 հունվարի, 2016  17:10

Ավստրալիայից 26-ամյա Կիմ Տուչչին, որը հղիության ընթացքում ստիպված էր օրական 6000 կկալ ուտել, ընդամենը երկու րոպեում հինգ երեխա է ունեցել` մեկ տղա եւ չորս աղջիկ:  

Որդուն ծնողները Քեյթ են կոչել, իսկ աղջիկներին` Ալի, Պենելոպա, Թիֆանի եւ Բեատրիքս: Ծննդաբերությանը նախորդող մի քանի շաբաթը ավստրալուհին հիվանդանոցում է անցկացրել աննշան խնդիրների պատճառով, բայց բոլոր պտուղներն առողջ են ծնվել, չնայած մի քիչ անհաս. ծննդաբերությունը սկսվել է հղիության  30-րդ շաբաթում: Հնգյակը լույս աշխարհ է եկել զարմանալիորեն արագ` ընդամենը երկու րոպեի ընթացքում:  

Քիմն ու իր ամուսինը` Վոնը, մինչեւ ընտանիքի անդամների թվի մեծ ավելացումը, մեծացնում էին նախորդ ամուսնությունից աղջկա ինը տարեկան որդուն եւ իրենց երկու համատեղ աղջիկներին: Զույգը որոշել էր երրորդ երեխան ունենալ, որովհետեւ Վոնը շատ էր ուզում հարազատ տղա ունենալ: Ինչ մեծ էր զույգի զարմանքը, երբ իմացան, որ ոչ թե մի երեխա են ունենալու եւ ոչ էլ երկու, այլ հինգ: 

Հղիության ընթացքում Քիմը ստիպված էր հսկայական քանակությամբ սնունդ ուտել, որպեսզի հինգ երեխան կարողանային զարգացման համար անհրաժեշտ սննդանյութ ստանալ: Բացի այդ, նրա համար բավականին բարդ էր քայլելը, նա տառապում էր ցավերից, սրտխառնուքից, իսկ գիշերները ստիպված էր լինում   12 անգամ զուգարան գնալ: Այդ եւ այլ բարդությունների մասին, որոնց նա ստիպված էր լինում բախվել, Քիմը գրում էր իր առցանց բլոգում, որն ավելի քան 123 000 բաժանորդ ուներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել