• Latest news

Ուրիշի դիմահարդարման միջոցները չօգտագործելու 3 պատճառ

7 փետրվարի, 2016  22:32

Մտերիմ ընկերուհիները հաճախ են մատիտ, սեւաներկ, դիմափոշի եւ նույնիսկ շրթներկ փոխանակում` չմտածելով այն հետեւանքների մասին, որոնց կարող է հանգեցնել դա: Ինչու ուրիշների դիմահարդարման միջոցների օգտագործումը կարող է ծայրաստիճան վտանգավոր լինել: 

1. Հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր վարակներ

Դիմահարդարման միջոցներով հնարավոր է վարակվել ամենավտանգավոր, նույնիսկ կյանքին սպառնացող վարակներով: Հենց դա է պատահել ավստրալացի Ջո Գիլհրիստին, որը Վալենտինի օրն օգտագործել էր իր ընկերուհու հարդարման վրձինը, որը մաշկի ստաֆիլակոկային վարակ ուներ: Հակաբիոտիկներով բուժման դեմ կայուն վարակը վրձնի միջոցով ներթափանցել է Ջոյի օրգանիզմ` նրան ընդմիշտ գամելով հաշմանդամի սայլակին եւ զրկելով  իր աղիքները եւ միզափամփուշտը կառավարելու հնարավորությունից: Բժիշկների խոսքով, եթե այդ վարակը նրա ուղեղ ընկներ, նա կմեռներ, իսկ եթե հայտնվեր վերջույթներում, անհրաժեշտ կլիներ դրանք հատել:  

2. Աչքերի վարակներ

Ջոյին պատահածի նման դեպքերը սովորաբար հազվագյուտ են: Բայց շատ հաճախ ուրիշի դիմահարդարում օգտագործող աղջիկները վարակվում են աչքերի վարակով:    Մարդու աչքերը պաշտպանական շերտ չունեն, ինչպիսին ունի մաշկը, այդ պատճառով վարակները հեշտորեն ներթափանցում են աչքի մեջ եւ կարող են հիվանդագին գարեհատի առաջացման պատճառ դառնալ: 

3. Պզուկներ եւ ցան

Երբ ինչ-որ մեկը դիմահարդարման վրձին է օգտագործում, մանրէները մաշկից տեղափոխվում են դրա վրա: Եթե հետո դուք նույն վրձինն եք օգտագործում, դրա վրա առկա մանրէները կանցնեն ձեր մաշկին եւ աչքերին: Լավագույն դեպքում դա կարող է հանգեցնել դեմքի եւ աչքերի շրջանում պզուկների ի հայտ գալու: Վատագույն դեպքում կարող է կրկնվել Ջոյի պատմությունը: Նման եղանակով կարելի է վարակվել սնկային վարակով, ինչպես նաեւ որեւէ վիրուսով, օրինակ` գրիպի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել