• Latest news

Արհեստական մատը կարող է ապահովել շոշափողական զգայունությունը (վիդեո)

14 մարտի, 2016  12:51

Նոր պրոթեզը կարողացել է Դեննիս Աաբո Սորենսենին` անդամահատված դաստակով  տղամարդուն վերադարձնել շոշափողական զգայունությունը: Արհեստական  «մատի» օգնությամբ Սորենսենը կարողացել է հարթ մակերեսը տարբերել շերտավորից: 

Բիոնիկ մատը զինված է սենսորով, որը մակերեսի հետ շփվելով էլեկտրական ազդակներ է առաջացնում, որոնք փոխանցվում են հիվանդի դաստակի ծալատեղում` մաշկի տակ տեղադրված եւ միջին նյարդին միացված միկրոասեղին, իսկ հետո նաեւ` գլխուղեղին: 

Սորենսենը կարողացել է մինչեւ 96 տոկոս ճշգրտությամբ որոշել իրեն առաջարկվող նյութերի տեքստուրան: Սարքը փորձարկել են նաեւ առողջ մարդկանց վրա, որոնք դեպքերի   77 տոկոսում ճիշտ որոշել են մակերեւույթի տեսակը: 

Առողջ կամավորների մասնակցությամբ փորձարկումներում հեղինակները էլեկտրոէնցեֆալոգրաֆի օգնությամբ ցույց են տվել, որ իրական հպումների եւ արհեստական մատով հպումների ժամանակ գլխուղեղի ակտիվությունը նույնն է: Դա նշանակում է, որ բիոնիկական մատն իսկականի նման է աշխատում: 

Պրոթեզի թերություններից մեկն առայժմ համարվում է այն, որ միկրոասեղը ոչ միշտ է ֆիքսված մնացել եւ երբեմն տեղաշարժվել է ձեռքի շարժումների հետ: Այժմ հեղինակները սենսորը տեղում հուսալիորեն ամրացնելու միջոց են փնտրում: 

Շվեյցարիայի եւ Իտալիայի գիտնականների գյուտը կօգնի արհեստական վերջույթներն ավելի կատարյալ դարձնել, որ կարողանան նմանակել իրական վերջույթների բոլոր գործողություններն ու գործառույթները, ինչպես նաեւ զգալիորեն բարելավեն նման պրոթեզների կարիք ունեցող մարդկանց կյանքի որակը: 

Նոր սարքավորման մասին պատմել է eLife ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է