• Latest news

Էլեկտրական պատառաքաղը կարող է փոփոխել մթերքների համի ընկալումը

31 մարտի, 2016  17:08

Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականներն էլեկտրական բացառիկ պատառաքաղ են մշակել, որը փոխում է մթերքի համի ընկալումը: Այդ պատառաքաղի շնորհիվ մթերքը կարող է մեզ աղի թվալ, չնայած դրանում բոլորովին աղ չի լինի: 

Ինչպես հայտնի է, աղն ընդգծում է մթերքի համը, սակայն սննդակարգում աղի ավելորդ քանակությունը վնասակար է առողջության համար. օրական ավելի քան 6 գրամ աղ օգտագործելը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել սրտի կամ ուղեղի կաթվածի: Ահա թե ինչու բժիշկները հետեւողականորեն խորհուրդ են տալիս սահմանափակել աղի օգտագործումը: Սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէ, չէ որ մենք արդեն սովորել ենք աղի համին:  

Էլեկտրական պատառաքաղը, որը մարտկոցով է աշխատում, կարող է օգնել լուծելու այդ խնդիրը: Պատառաքաղը լեզվին էլեկտրական փոքրիկ ազդանշաններ է ուղարկում, որոնց օգնությամբ աղի բնորոշ համ է առաջանում, առանց այս մթերքի օգտագործման: 

Չնայած պատառաքաղը դեռեւս նախատիպի փուլում է, այս սարքի հայտնությունը մեծ ոգեւորությամբ են ընդունել մարդիկ, որոնք աղի ցածր պարունակությամբ կամ առանց աղի սննդակարգի են հետեւում: Էլեկտրական պատառաքաղում մարտկոցի աշխատանքի ժամկետը 6 ժամ է, բայց նախատիպն առայժմ անջրաթափանց չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել