• Latest news

Ծխող հայերի մեծամասնությունը նախընտրում է քաղցել, բայց չհրաժարվել ծխելուց. NEWS.am Medicine-ի հարցումը

31 մարտի, 2016  22:38

Շատ երկրներում ծխախոտի գների ավելացումը հանգեցնում է ծխողների թվի կրճատմանը: Հայաստանում այդ մոտեցումը, թվում է, քիչ բան կփոխի. NEWS.am Medicine-ի ընթերցողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ծխող հայերը կգերադասեն քաղցել, բայց չեն հրաժարվի ծխելուց: 

Հարցման համաձայն, ծխողների 3 տոկոսը կթողնի ծխելը, եթե ծխախոտը Հայաստանում թանկանա 20 տոկոսով: Ծխողների եւս 7 տոկոսը կթողնի ծխելը, եթե ծխախոտը թանկանա 50 եւ ավելի տոկոսով: Հարցվածների 4 տոկոսը հայտնել է, որ ինքն այնքան փող ունի, որ կկարողանա ծխախոտի ցանկացած գնի պարագայում շարունակել ծխելը: Հարցվածների եւս 13 տոկոսը հայտնել է, որ նույնիսկ եթե ծխախոտը թանկանա մի քանի անգամ, ինքը պատրաստ է քիչ փող ծախսել սննդի վրա եւ քիչ ուտել, սակայն չի հրաժարվի ծխելուց: 

Մյուս կողմից, հարցվածների 73 տոկոսը հայտնել է, որ չի ծխում, այդ պատճառով իր համար մեկ է, թե որքան կարժենա ծխախոտը: 

Ընդհանուր առմամբ հարցմանը 439 մարդ է մասնակցել:

Նշենք, որ Հայաստանն այսօրվա դրությամբ մեկն է այն երկրներից, որտեղ ծխախոտը վաճառում են առավել մատչելի գնով, ինչի արդյունքում ծխողների մեծամասնությունը եւ նույնիսկ շատ երեխաներ կարող են առանց որեւէ խնդրի իրենց թույլ տալ ծխախոտ գնել: Սակայն, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, ծխախոտի գնի աճն իրականում մարդկանց ստիպում է թողնել ծխելը. ծխախոտի գնի նույնիսկ 20 տոկոս թանկացումը, պարզվում է, բավականին շոշափելի հարված է նրանց գրպանին, եւ մարդիկ գերադասում են չծխել եւ այդ փողը ծախսել ուրիշ բանի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է