• Latest news

5 հետաքրքիր փաստ ծիծաղի մասին

1 ապրիլի, 2016  13:58

Այսօր՝ ապրիլի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Ծիծաղի օրը, ինչի կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ ծիծաղի ու առողջության վրա դրա ազդեցության մասին.

1. Ծիծաղը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը

Ծիծաղն օգտակար է բոլոր մարդկանց, բայց հատկապես շաքարախտով հիվանդների համար, քանի որ օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Սա ապացուցելու համար ճապոնացի գիտնականները հետազոտություն են անցկացրել շաքարախտով հիվանդ երկու խումբ կամավորականների հետ: Մի խումբը կատակերգական շոու էր դիտում, մյուսը շաքարախտի մասին դասախոսություն լսում: Հետո չափել են նրանց արյան մեջ շաքարի մակարդակը՝ նրանց մոտ, ովքեր կատակերգական շոու էին դիտում ու բնականաբար նաեւ ծիծաղում, մակարդակը շատ ավելի ցածր է եղել:

2. Ծիծաղն օգնում է ասթմայի ու բրոնխիտի դեպքում

Ծիծաղն օգնում է ասթմայի ու բրոնխիտի բուժմանը: Ծիծաղելիս օդը թոքերից դուրս է գալիս 100կմ/ժ արագությամբ, ազատելով բրոնխերը դրանցում կուտակված լորձից ու թեթեւացնելով շնչառությունը բորբոքային պրոցեսների դեպքում:

3. Ծիծաղն օգնում է նիհարել

Մեկ ժամ անդադար ծիծաղի դեպքում մարդը կարող է նիհարել 0.5 կգ-ով: Ճիշտ է քչերը կարող են մեկ ժամ շարունակ ծիծաղել: Ամեն դեպքում, 10-15 րոպե լիաթոք ծիծաղը բավական է մեկ միջին չափի շոկոլադե սալիկին համարժեք կալորիաներ այրելու համար:

Վանդերբիլտի համալսարանի գիտնականների խոսքով, օրական 15-ական րոպե ծիծաղողները կարող են տարեկան մինչեւ 2 կգ ճարպ այրել:

4. Ծիծաղն օգտակար է սրտի համար

Ծիծաղը ու հումորի լավ զգացողությունը կարող են օգնել կանխել սրտի հիվանդությունները: Սթրեսի ժամանակ ադրենալին է արտանետվում, ինչի պատճառով անոթները նեղանում են, իսկ առիթմիայի ու միոկարդի ինֆարկտի զարգացման վտանգը բարձրանում: Իսկ ծիծաղն իր հերթին կրճատում է սթրեսի հորմոների քանակը, նվազեցնում անոթների սպազմը, լայնացնում դրանք ու լավացնում արյան շրջանառությունը:

Հետաքրքիր է նաեւ, որ սրտի հիվանդություններով մարդիկ 40 տոկոսով հազվադեպ են ծիծաղում, քան առողջ սրտով մարդիկ:

5. Հումորի զգացումն ու ինտելեկտը կապակցված են

Կատակելու կարողությունը կապակցված է մտավոր ունակությունների հետ: էվոլյուցիոն կենսաբան Ջեֆրի Միլլերը 2000-ին ապացուցել է դա մի հետաքրքիր փորձի միջոցով. մի քանի մարդ Ռավենի թեստն է անցել ( հարցաթերթիկ, որի օգնությամբ կարելի է պարզել ինտելեկտի զարգացման մակարդակը) ու նրանց խնդրել են ծիծաղելի պատկերներ նկարել ու զվարճալի պատասխանել մի շարք հարցերի: Պարզվել է, որ ամենախելացիները միաժամանակ նաեւ հումորի զգացողությամբ էին ավելի շատ օժտված:

Հետաքրքիր է, որ կանանց գրավիչ են թվում հենց հումորի լավ զգացողությամբ , այլ ոչ թե լուրջ տղամարդիկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել