15:24 24 հունվարի, 2014Ձեր երեխան հոգնած տեսք ունի՞, հազու՞մ է եւ նրա քիթը փակվա՞ծ է: Ինչպե՞ս տարբերել, նրա մոտ գրիպ է թե ուղղակի հարբուխ:
Կարեւոր է ախտորոշել գրիպը որքան հնարավոր է շուտ, եւ այդ ժամանակ բժիշկը կարող է հակավիրուսային դեղեր նշանակել՝ գրիպի հետեւանքները նվազեցնելու եւ վերջինիս տեւողությունը կրճատելու համար: Հակավիրուսային դեղերն ավելի լավ են ազդում բուժումը առաջին 48 ժամում սկսելու դեպքում:
Գրիպի եւ հարբուխի որոշ ախտանիշներ շատ նման են, բայց կան գրիպի համար եզակի ախտանշաններ, որոնք օգնում են այն ախտորոշել: Դրանք են՝ տենդը, ցավը, հոգնածությունը, ծեծվածության զգացողություն, հիվանդության հանկարծակի եւ արտահայտված սկիզբ:
Քթի փակվածությունը, կոկորդի ցավը եւ խռպոտությունը մատնանշում են հարբուխը, այն ժամանակ, երբ փսխոցը ստամոքի վարակի նշան է, ասում է բժշկական գիտությունների դոկտոր Սյուզան Ռեմը, ով Քլիվլենդի կլինիկայում բուժում է վարակային հիվանդություններ: