Դիաբետի բուժման մեջ օգտագործվող դեղամիջոցը կարող է օգնել նաեւ նիհարելուն, որովհետեւ ճնշում է ճարպոտ սննդամթերք ուտելու ցանկությունը: Այդ մասին հայտնոմ են Scripps Research Institute-ի գիտնականները (Կալիֆորնիա):
Գիտնականների խոսքով, ավելորդ քաշի դեմ պայքարի դեղամիջոցների մեծամասնությունն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են ախորժակի եւ պաշտպանվածության զգացման համար: Իսկ դիաբետի դեմ լիրագլուտիդ դեղամիջոցն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են ուշադրության վերահսկման համար եւ ճարպի բարձր պարունակությամբ կալորիական սնունդը պակաս գրավիչ են դարձնում հիվանդի համար:
Երեք տարվա ընթացքում լիրագլուտիդի ներարկումները սննդակարգի վերահսկողությանը զուգահեռ նվազեցնում են երկրորդ տեսակի դիաբետի եւ սրտանյութափոխանակային ռիսկի գործոնների զարգացումը, ներառյալ սրտի հիվանդությունները կամ ուղեղի կաթվածը: Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են միջինը 48 տարեկան ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 2254 կամավորի: Բոլոր կամավորների մոտ կամ խոլեստերինի բարձր մակարդակ է դիտարկվել, կամ բարձր զարկերակային ճնշում: 1505 կամավոր կամայական եղանակով ընտրվել է լիրագլուտիդ ստանալու համար, եւս 749-ը պլացեբո է ստացել:
Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, լիրագլուտիդ ստացած մարդկանց 66 տոկոսը հետագայում արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակ է ունեցել պլացեբո ստացածների 36 տոկոսի համեմատ:
Այս դեղամիջոցը ստացող կամավորների խմբում նաեւ զարկերակային ճնշման էական կրճատում է արձանագրվել, արագ լիպիդների եւ սրտանոթային կենսանիշերի նվազում: Այսպիսով, երեք տարվա ընթացքում լիրագլուտիդով բուժումը մարդկանց օգնում է ոչ միայն նիհարել, այլեւ նվազեցնել դիաբետի ռիսկը, ընդգծում են հետազոտության հեղինակները:
Այս հետազոտությունը ներկայացվել է Բոստոնում (ԱՄՆ) Էնդոկրինոլոգների ընկերակցության 98-րդ հավաքին:






