Ուտեստների պատրաստման մեջ բուսական յուղի օգտագործումը կարող է մի քիչ նվազեցնել խոլեստերինի մակարդակը, բայց չի կարող կրճատել սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը կամ մեծացնել կյանքի տեւողությունը: Այդ մասին հայտնում են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները: 

Նրանց խոսքով, հավաստի չեն սրտի եւ անոթների համար կարագի վտանգավորության վերաբերյալ վաղ պատկերացումները, ինչպես նաեւ պատկերացումները բուսական յուղերի բացառիկ օգտակարության մասին: 

Գիտնականները բժշկական տեղեկություններ են ուսումնասիրել 20-97 տարեկան ավելի քան   9400 մարդու առողջական վիճակի մասին: Բոլոր փորձարկվողներին խմբերի են բաժանել. մեկում սնվել են կարագով եւ մարգարինով պատրաստված մթերքներով, իսկ մյուսում սննդակարգի են հետեւել` հագեցած ճարպերը կամ մարգարինը փոխարինելով բուսական յուղերով: Հետազոտողները նման օրինաչափություն են նկատել. չնայած երկրորդ խմբի մասնակիցները կարողացել էին սննդակարգի շնորհիվ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազման հասնել, այդ մարդկանց մոտ մահվան ռիսկն ավելի բարձր էր:  Բացի այդ, պարզվել էր, որ բուսական յուղի օգտագործմամբ սննդակարգը կապված չէր աթերոսկլերոզի զարգացման ցածր ռիսկի հետ:  

Ամփոփելով` գիտնականները հայտնել են, որ հագեցած ճարպերը բուսականով փոխարինելու հետեւանքով խոլեստերինի ավելի ցածր մակարդակը չի ազդում մարդու կյանքի տեւողության վրա: 

Նրանց խոսքով, կարագը եւ լինոլային թթվով   հարուստ բուսական յուղերը (եգիպտացորենի, սոյայի, մայրու, արեւածաղկի, խաղողի կորիզների) շատ չեն տարբերվում անոթների վրա իրենց ազդեցությամբ:  Այդ պատճառով, ընդգծում են, բժիշկները, ավելի նպատակահարմար է սնվել ոչ թե սննդակարգերին համապատասխան, այլ սննդային բազմազանության սկզբունքին: Անհրաժեշտ է խուսափել տրանսճարպերի եւ շաքարի չափազանց մեծ քանակության օգտագործումից: