Գլյուտենազուրկ դիետան վերջերս շատ մեծ ժողովրդականություն է վայեյում, սակայն եթե մարդը ցելիակիա, կամ հացահատիկի սպիտակուցի նկատմամբ ալերգիա չունի սննդակարգից գլյուտեն պարունակող մթերքների բացառումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այս մասին հայտնում են Columbia University Medical Center–ի գիտնականները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծ մասը առանց որեւէ լուրջ պատճառի է հետեւում անգլյուտեն դիետայի՝ ցելիակիայով տառապողները ԱՄՆ բնակիչների 1 տոկոոսից էլ քիչ են, սակայն 25 տոկոսը օգտագործում է գլյուտեն չպարունակող մթերքներ:

Առանց անհրաժեշտության գլյուտենով մթերքներից հրաժարվել պետք չէ, նշում է Նորել Ռեյլին Columbia University Medical Center–ից: Բանն այն է, որ անգլյուտեն մթերքների անցնելը հաճախ օգնում է խուսափել երեխաների մոտ ցելիակիայի զարգացումից, սակայն գիտական հետազոտությունների արդյունքները այս տեսակետը չեն հաստատում: Հիշեցնենք, որ կան գեներ, որոնք պատասխանատու են ցելիակիայի նկատմամբ հակման համար, սակայն հիվանդությունը առաջանում է այդ գեների ոչ բոլոր կրողների մոտ:

Հետազոտողները կոչ են անում առանց բժշկի հետ խորհրդակցելու չհրաժարվել գլյուտեն պարունակող մթերքներից, քանի որ ցելիակալիայի բացակայության դեպքում նման սննդակարգը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ տալ: