Բջջանյութն առողջ սննդի կարեւոր բաղադրիչ է, որը կրճատում է դիաբետի, սրտի հիվանդությունների եւ մի քանի քաղցկեղային հիվանդության ռիսկը եւ հնարավորություն է տալիս ապրելու ավելի երկար եւ ընդհանուր առմամբ ավելի առողջ լինելու: Այդ մասին հայտնում են The Westmead Institute for Medical Research-ի գիտնականները (Ավստրալիա):

Հետազոտության շրջանակում գիտնականները 10 տարվա ընթացքում հետեւել են 49 եւ ավելի տարեկան ավելի քան 1600 մարդու սննդակարգին, որոնք հետազոտության սկզբում չեն տառապել որեւէ ուռուցքային կամ սրտանոթային հիվանդությամբ: 

Նախագծի ավարտին հետազոտողները մասնակիցների 15,5 տոկոսի մոտ նկատել են այսպես կոչված   «հաջող ծերացման» նշաններ, որի դեպքում մարդու ֆիզիկական վիճակը եւ առողջությունը լիովին կարգին են: Այդ մասնակիցների կենսակերպի վերլուծությունը ցույց է տվել.   «հաջող ծերացումը» կանխորոշող լուրջ գործոն է հանդիսանում այն ածխաջրերի  случаев, в քանակը, որոնք կանոնավոր կերպով օգտագործվում են մարդկանց կողմից:   Կամավորները, որոնք ածխաջրեր են ստացել բջջանյութով հարուստ մթերքներից, օրգանիզմի լավագույն  году - ցուցանիշներ են ունեցել. դրանք դեպրեսիայի, հիպերտոնիայի, մտածողական խանգարումների, շնչառական անբավարարության եւ խրոնիկական ծանր հիվանդությունների զարգացման նվազագույն ռիսկ են պարունակել, ներառյալ քաղցկեղը, դիաբետը, սրտի իշեմիկ հիվանդությունը եւ ուղեղի կաթվածը: 

«Այն մասնակիցների մոտ, որոնք մյուսներից ավելի հաճախակի են սնվել հացով, փաթիլներով, բջջանյութի բարձր պարունակությամբ բանջարեղենով եւ մրգերով, երկար եւ առողջ ծերության շանսերն աճել են գրեթե 80 տոկոսով», - նշել են աշխա году - տանքի հեղինակները: 

Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ բջջանյութը, որը պարունակվում է բանջարեղենում, ամբողջական հատիկներից հացում եւ որոշ այլ մթերքներում, որպես օպտիմալ սնունդ է ծառայում աղիների միկրոֆլորայի համար, որից իր հերթին կախված է իմունային համակարգի վիճակը: 

Հիշեցնենք, որ վերոհիշյալ մթերքներից բացի, բջջանյութով հարուստ են նաեւ լոբազգիները եւ հատիկային մթերքները, թեփը, ընկույզը եւ սերմերը, խնձորը եւ տանձը, կաղամբը, կանաչեղենը, հատապտուղները, մրգերի եւ բանջարեղենի կճեպը: 

Այս հետազոտության մասին հաղորդում է The Journals of Gerontology-ն: