Առայսօր անհայտ KLE1738 մանրէն սնվում է գամմա- ամինայուղային թթվով, որը կա գլխուղեղում ու կատարում է նեյրոմեդիատորի գործառույթ: Այս մանրէն մարդու աղիներում հայտնաբերել են Northeastern University in Boston-ի հետազոտողները՝ Ֆիլիպ Ստրանդվիցի ղեկավարությամբ:
ՄԻնչ այդ չէր հաջողվել աճեցնել այդ բակտերիալ շտամը, բայց հետազոտողները օգտվել են համատեղ աճեցման մեթոդից՝ միաժամանակ աճեցնելով աղիքային մի քանի տարբեր մանրէներ: KLE1738 բակտերիալ շտամը աճել ու բազմացել է միայն գամաամինայուղային թթվի ներկայությամբ, որը սինթեզում էին աղիներում բնակվող մյուս մանրէները: Հեղինակները ծրագրում են նոր միկրոօրգանիզմը կոչել Evtepia gabavorous:
Հետազոտողները ծրագրում են որոնել նաեւ այլ մանրէներ, որոնք գործածում են կամ արտադրում են գամաամիանայուղային թթու իրենց աճի ընթացքում: Նրանք ենթադրում են, որ նման միկրոօրգանիզմների քանակի փոփոխությունները կարող են ազդել գլխուղեղի աշխատանքի ու մարդու վարքագծի վրա:
Հյատնի է, որ գամաամինայուղային թթվի ցածր խտությունը կապակցված է դեպրեսիայի ու տրամադրության խախտումների հետ: Ստացվում է, որ աղիներում մեծ քանակության KLE1738 մանրէների առկայությունը կարող է հանգեցնել տրամադրության վատացմանը, եթե այս մանրէները սնվում են գմաամինայուղային թթվի նեյրոմեդիատորներով: Գիտնականները հույս ունեն, որ նոր մանրէների ուսումնասիրության շնորհիվ իրենց կահջողվի հասկանալ դեպրեսիայի առաջացման մեխանիզմը ու դրա դեմ պայքարելու նոր միջոցներ գտնել:
Գիտնականների խոսքով, գամաամինայուղային թթվից կախված մանրէների գոյությունը կարելի է համարել եւս մեկ ապացույց, որ միկրոբիոմներն ու օրգանիզմում կատարվող գործընթացները սերտ կապակցված են:






