Քնի պակասը մարդուն դարձնում է ոչ միայն պակաս արդյունավետ եւ կենտրոնացած ամբողջ օրվա ընթացքում, այլեւ բարձրացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են արտրիտը եւ քաղցկեղի որոշ տեսակները: Այս մասին հայտնում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք Մայքլ Իրվինի գլխավորությամբ վերլուծել են 72 ուսումնասիրությունների արդյունքները, որին մասնակցել է 50 000-ից ավել մարդ, եւ եկել են այն եզրակացության, որ առողջության վրա բացասական հետեւանքներ կարող են ունենալ ոչ միայն անքնությունը այլեւ չափից ավել քունը:

Քնի նորման գիտնականները համարել են 7-8 ժամը: Նրանց մոտ, ովքեր քնին ավելի քիչ կամ ավելի շատ ժամանակ են հատկացրել, արյան մեջ գերազանցել է բորբոքային սպիտակուցների կոնցենտրացիան (օրինակ С-ռեակտիվ սպիտակուցը եւ 6-ինտերլեյկինը):

Այս բիոնիշները ասոցացվում են մի շարք քրոնիկ հիվանդությունների հետ, ինչպիսիք են հիպերտոնիան եւ 2–րդ կարգի դիաբետը: Բացի դրանից, արդեն նշված են այպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են արտրիտը, դեպրեսիան, ասթման եւ քաղցկեղի մի քանի տեսակներ:

Այս ամենը վկայում է այն մասին, որ քնի խանգարումը, ինչպես նաեւ սխալ սնվելը եւ նստակյաց կյանքը կարող է դառնալ վերոնշյալ հիվանդությունների զարգացման գործոն: Դեռեւս դրա պատճառները մինչեւ վերջ պարզ չեն, եւ պահանջվում է հավելյալ ուսումնասիրություններ դրանք պարզելու համար:

Հեղինակները ենթադրում են, որ քնի խանգարումները ինչ-որ կերպ ազդում են իմունային համակարգի գործունեության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մյուս բարդություններին: