Հիվանդները հաճախ հարցնում են՝ արդյոք վտանգավո՞ր են կոֆեին պարունակող ոչ ալկոհոլային խմիչքները՝ սւրճը եւ այլն: Փորձագետները կոֆեինը հետազոտել են տասնամյակներ շարունակ եւ հանգել են եզրակացության, որ դրա չափավոր քանակն անվնաս է սրտի համար:
Իսկ էներգետիկ ըմպելիքներից ավելի լավ է՝ խուսափել, դրանք կարող են խնդիր դառնալ: Բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Նիսսենը՝ Քլիվլենդի կլինիկայում սրտանոթային բժշկության ամբիոնի ղեկավարը, բացատրում է, թե ինչու:
«Պացիենտները մեզ հաճախ հարցնում են, թե որքանով անվտանգ է սուրճ եւ կոֆեին պարունակող այլ ըմպելքիներ օգտագործելը: Վերջին տասնամյակների ընթացքում այս թեմայով շատ հետազոտություններ են արվել: Այդ ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տվել, որ կոֆեինի չափավոր քանակությունը չի վնասում սրտին: Եթե Դուք օրական 2, 3 կամ 4 բաժակ սուրճ կամ կոֆեին պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներ եք խմում, Դուք, ըստ ամենայնի, անհանգստանալու պատճառ չունեք: Մյուս կողմից՝ էներգետիկ ըմպելիքներն արդեն խնդիր են: Դրանք հսկայական քանակությամբ կոֆեին են պարունակում: Էներգետիկ ըմպելիք արտադրողները հիմնականում չեն բարձրաձայնում, թե որքան կոֆեին է այն պարունակում»,- ասում է բժիշկը եւ խորհուրդ տալիս էներգետիկ ըմպելիքներ չօգտագործել:
«Դրանցից ոչ մի օգուտ չկա, իսկ դրանց կոֆեինի պարունակությունը չի կարգավորվում, ուստի այն կարող է չափից շատ լինել: Այսպիսով՝ սուրճ խմել կարելի է, կոֆեին պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներ՝ եւս: Իսկ ահա էներգետիկ ըմպելիքներից ավելի լավ է՝ հեռու մնալ»,- նշում է Սթիվեն Նիսսենը:





