Wellcome Trust Sanger Institute–ի գիտնականները պարզել են, թե ճառագայթման ազդեցության տակ հատկապես ինչ վնասվածքներ են առաջանում ԴՆԹ-ում ու ինչպես են այդ վնասվածքները հանգեցնում ուռուցքների զարգացմանը: Այդ հետազոտության շնորհիվ գիտնականները հիմա կկարողանան իոնացնող ճառագայթումից առաջացող ուռուցքները տարբերել մյուսներից:
Բջիջների ռեպարազիայի համակարգերը սովորաբար շտկում են ԴՆԹ-ում առաջացող փոփոխությունների մեծ մասը: Սակայն եթե դրանք չեն հաղթահարում այդ փոփոխությունները, մուտացիաները մնում են, կուտակվում ու կարող են ուռուցքների առաջացման պատճառ դառնալ:
Գիտնականները ուսումնասիրել են իոնացնող ճառագայթման ազդեցության տակ առաջացող ուռուցքներում մուտացիաները 12 հիվանդներից ստացված նմուշներում: Այդ տվյալները համեմատել են ուռուցքների այն գենոմների մասին տեղեկության հետ, որոնց դրսեւորումները կապակցված չեն ճառագայթման ներգործության հետ:
Հայտնի է, որ իոնացնող ճառագայթումը կարող է ամենատարբեր վնասվածքները առաջացնել, բայց դրանցից երկուսը սպեցիֆիկ էին հենց չարորակ գոյացությունների համար: Մարդկանց ուռուցքներում, որոնք առաջացել են ճառագայթման ազդեցության տակ, բացահայտվել են ԴՆԹ մասեր՝ այնպիսի փոփոխոթյուններով, որոնք բնորոշ են բոլոր նման նորագոյացությունների համար՝ անկախ ուռուցքների տեսակից: Այդ փոփոխություններից մեկը դելեցիան էր, մյուսը՝ ինվերսիան:
Գիտնականները կարծում են, որ այդ մասերի բացահայտման օգնությամբ կարելի է այդ ուռուցքները տարբերել բոլոր մյուս տեսակի ուռուցքներից: Բացառված չէ, որ հետագայում դրանց բուժման համար հնարավոր լինի բուժման նոր մեթոդներ մշակել:






