Տան փոշին կարող է պարունակել վտանգավոր քիմիկատներ, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ, անպտղություն, երեխաների զարգացման խնդիրներ ու այլ լուրջ հիվանդություններ, պնդում են Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի (Natural Resources Defense Council, NRDC) ամերիկացի գիտնականները:
Լայն սպառման ապրանքներում պարունակվող վնասակար նյութերը հայտնվում են օդում, իսկ հետո փոշու հետ միասին նստում հատակին՝ ընդ որում ամենաշատը վտանգելով երեխաներին, որոնք սողում են ու խաղում հատակին: Ջորջ Վաշինգթոնի համալսարանի, Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի ու այլ ուսումնական հաստատությունների մասնագետների հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում:
«Մեր աշխատանքը իրենից ներկայացնում է տան փոշում պարունակվող նյութերի ամբողջական հետազոտություն: Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, այդ թվում երեխաները ամեն օր ենթարկվում են շատ քիմիկատների ազդեցության ,ինչը լուրրջ հիվանդությունների պատճառ է դառնում»- նշել է հետազոտության հեղինակ, Հանրային առողջապահության ինստիտուտի պրոֆեսոր Ամի Զոտան:
Զոտան ու նրա գործընկերնեը տեղեկություններ են հավաքել 26 հետազոտություններից ու տվյաների մեկ չհրապարակված բազայից, որը պարունակում է 14 նահանգներից տան փոշու նմուշների հետազոտության արդյունքները: Նրանք հայտնաբերել են 45 պոտենցիալ վտանգավոր նյութեր, որոնք շրջապատում են մարդկանց ամենօրյա կյանքում: Նման նյութեր են պարունակում հիգիենայի ու խնամքի պարագաները, մաքրող հեղուկները, շինարարական նյութերն ու կահույքը: Հետաքրքիր է, որ ամենամաքուր տները, պարզվել է, ամենավտանգավորն են երեխաների մոտ ալերգիայի ու ասթմայի զարգացման տեսակետից: Գիտնականները դա կապակցել են այդ տներում որոշ միկրոբների պակասի ու լվացող նյութերի լայն կիրառման հետ:
Ընդամենը փոշու մեջ հայտնաբերվել է 45 թունավոր նյութ, որոնցից 10-ը եղել են նմուշների 90 տոկոսում՝ անտիպրենները ( կրակակայուն միացություններ) ֆենոլներն ու հոտավետ նյութերը: Դրանցից են նաեւ TDCIPP քաղցկեղածին անտիպիրենը, որը կա կահույքի,մանկական ապրանքների ու գորգերի մեջ ու TPHP անտիպիրենը, որը կարող է բացասաբար ազդել վերարտադրողական ու նյարդային համակարգի վրա:
Փոշում հայտնաբերված վտանգավոր նյութերի եւս մեկ դաս են ֆտալատները, դրանք գործածվում են հատակի ծածկույթներում, սննդամթերքի փաթեթներում, անձնական հիգիենայի միջոցներում ու կապակցված են նորածինների մոտ զարգացման խնդիրների ու հորմոնալ խանգարումների հետ:
Բջջային հեռախոսներում, պիցցային տուփերում ու ջրակայուն նյութերում պարունակվող որոշ նյութեր կարող էին դառնալ իմունային,մարսողական ու էնդոկրին համակարգերի աշխատանքի խանգարումների պատճառ:
«Վտանգավոր նյութեր են պարունակվում այն իրերում, որոնք մենք ամեն օր օգտագործոմ ենք, ինչի հետեւանքով բնակարաններն ուժեղ աղտոտվում են: Նման վնասակար միացություններն անհրաժեշտ է փոխարինել առավել անվտանգ անալոգներով»,- նշել է աշխատության հեղինակներից մեկը, Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի անդամ Վինա Սինգլան:
Գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ բնակարանները մաքրել փոշեկուլով ու լվանակ հատակը, բայց առանց մաքրող նյութերի գործածման, ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, ընդ որում ամենասովորական օճառով: Բացի դրանից անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել տան համար ապրանքների ընտրության հարցում՝ ուսումնասիրելով դրանց քիմիական կազմը:






