Կանոնավոր կերպով աերոբիկայով զբաղվելը կարող է մեծացնել ուղեղի ծավալը, դրական ազդելով մարդու կոգնիտիվ գործառույթների վրա։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ Wake Forest University–ի հետազոտողները։
Նրանք նշում են, որ ցանկացած ֆիզիկական վարժություն դրական է առողջության համար, սակայն աերոբիկան՝ վազքը, հեծանիվ քշելը, արագ քայլքը, լողը, շատ օգտակար են ուղեղի աշխատանքի համար։
Անգամ կարճ ժամանակահատվածում աերոբիկայի վարժությունները ուղեղի ծավալի նկատելի փոփոխություններ են առաջացրել։ Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 35 չափահաս մարդու, որոնք չափավոր կոգնիտիվ խախտումներ են ունեցել։ Մասնակիցներին բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբում 63 տարեկան 16 մարդու շաբաթական 4 անգամ նման վարժություններ են հանձնարարել, այդ թվում՝ վազքուղու վրա քայլել, հեծանիվ–մարզասարք եւ էլիպսոիդ։ 19 մարդուց կազմված վերահսկիչ խմբում, որտեղ միջինում 67 տարեկան մարդիկ են եղել, մարդիկ նույն հաճախականությամբ ձգում վարժություններ են արել։ Փորձի ավարտին դրա բոլոր մասնակիցները ՄՌՏ հետազոտություն են անցնել, որոնք անցկացվել են նաեւ փորձից առաջ։ Պարզվում է, որ 2 խմբերի մասնակիցների շրջանում գրանցվել է ուղեղի գորշ նյութի ծավալի աճ, այդ թվում՝ քունքային հատվածում, որը պատասխանատու է կարճաժամկետ հիշողության համար։ Սակայն առաջին խմբում նկատվել է ուղեղի ընդհանուր ծավալի նկատելի պահպանում, այդ թվում՝ ուղեղի հյուսվածքի եւ գորշ նյութի ծավալի։ Երկրորդ խմբի մասնակիցների թվում նկատվել է ուղեղի սպիտակ նյութի միացնող թելերի ատրոֆիա, ինչը կարող է նեւրոլոգիական փոփոխությունների վաղ մարկեր լինել։






