Ոմանց գիրքն է օգնում քնով անցնել, մյուսները վստահեցնում են, որ աշխարհի լավագույն քնաբերը սեքսն է։ Drift Sleep ներքնակներ պատրաստող ընկերության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ կանանց 13 ու տղամարդկանց 9 տոկոսը սիրում է քնելուց առաջ գիրք կարդալ։

Տղամարդկանց 12, իսկ կանանց ընդամենը 4 տոկոսն է վստահ, որ քնելուց առաջ սեքսով զբաղվելը օգնում է ավելի հեշտ քնով անցնել։

Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ խոստովանել են, որ նորմալ քնի համար իրենց պետք է երեք հիմնական բաղկացուցիչ՝ հարմար ներքնակ, բարձեր ու մաքուր սավաններ։ Բացի դրանից նորմալ քնից հագենալ մեծամասնությանը հաջողվում է միայն իր տանը, իր անկողնում՝ տանից դուրս ուրիշի անկողնում գիշերելը մարդկանց զգալի անհարմարություն է պատճառում։ Որակյալ քնին, ինչպես նշեցին հարցման մասնակիցները, նաեւ խանգարում են անհարմար ներքնակը, զուգընկերոջ խռոցը ու ուշ ժամի սնվելը։

Շատերին չեն թողնում քնել ամենօրյա գործերի մասին տարբեր մտքերը՝ մասնավորապես ըստ հարցման արդյունքների՝ տղամարդկանց 17 ու կանանց 9 տոկոսը չեն կարողանում քնել ֆինանսական խնդիրների շուրջ իրենց մտահոգությունների պատճառով։