ԱՄՆ–ում մինչեւ 1 տարեկան 4 երեխաներից երեքի մոտ ականջաբորբ են ախտորոշում, իսկ դրա բուժման համար ընդհանուր ազդեցության հակաբիոտիկներ են նշանակում, քանի որ տեղային ազդեցությամբ հակաբիոտիկները կարող են չհասնել բորբոքման օջախին եւ ցանկալի արդյունքը չտան։ Որոշ մայրեր ընդհատում են հակաբիոտիկի կուրսը հենց որ երեխայի վիճակի բարելավում են նկատում։ Սակայն University of Pittsburgh School of Medicine–ի մասնագետները կարծում են, որ դա անել չի կարելի։ Նրանց խոսքով՝ 5-օրյա հակաբիոտիկների կրճատված կուրսը բերում է ավելի վատ կլինիկական արդյունքների, քան լիարժեք 10-ամյա կուրսը։
11 ամիսների ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են 520 երեխաների, որոնք հետազոտության մեկնարկի պահին 9-23 ամսական են եղել։ Նրանց պատահականության սկզբունքով բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբի երեխաներին 10 օր հակաբիոտիկներ են տվել, իսկ երկրորդ խմբի երեխաներին 5 օր հակաբիոտիկ տալուց հետո 5 օր էլ պլացեբո են տվել։ Սակայն ծնողները եւ բուժող բժիշկները նախապես չեն իմացել, թե որ երեխաներն են դեղ ստացնում, իսկ որոնք՝ պլացեբո։
Փորձի արդյունքում պարզվել է, որ 5-օրյա կուրսի դեպքում թերապիայի չհաջողվելու հավանականությունը կրկնակի մեծ է։ Եթե 10-օրյա կուրսի դեպքում ռիսկը, որ դեղը չի օգնի, 16 տոկոս է, ապա կրճատված կուրսի դեպքում այդ ռիսկը 34 տոկոս է։
Քթըմպանից վերցրած քսուքը ցույց է տվել, որ կրճատված կուրսի դեպքում մանրէները հասցնում են հակաբիոտիկների նկատմամբ այնպիսի կայունություն ձեռք բերել, ինչպես որ լիարժեք կուրսի դեպքում։ Բացի այդ, երկարատեւ կուրսի կրճատումը դրական ազդեցություն չի թողել երեխաների աղեստամոքսային տրակտի վիճակի վրա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 10-օրյա կուրսի օգուտը մեծապես գերազանցում է հնարավոր վնասը։






