Հակաբիոտիկները կարող են բակտերիաների աճ եւ բազմացում առաջ բերել։ Այս մասին հայտնում են University of Exeter–ի գիտնականները։
4 օրվա ընթացքում նրանք աշխատել են E.coli աղիքային ցուպիկի բակտերիայի կուլտուրաների հետ, որը մարդու մոտ կարող է ստամոքսի ցավ, փորլուծություն եւ անգամ երիկամային անբավարարություն առաջ բերել եւ 8 անգամ նրանց հակաբիոտիկների՝ դոքսիցիկլինի ազդեցության են ենթարկել։ Արդյունքում E.coli–ն կայունություն է զարգացրել դրանց նկատմամբ, ինչը, մասնագետների խոսքով, սպասելի էր։ Սակայն դա փորձի միակ արդյունքը չի եղել։ Պարզվել է, որ մուտացիայի ենթարկված միկրոօրգանիզմները, հակաբիոտիկների նկատմամբ կայուն դառնալով, սկսել են բազմանալ ավելի արագ, քան նախքան փորձը սկսելը։
Նման արդյունք է նկատվել միայն այն բակտերիաների մոտ, որոնք հակաբիոտիկների հետ շփում են ունեցել, իսկ երբ դրանց ազդեցությունը դադարել է, փոփոխությունները պահպանվել են։
Հետազոտության հեղինակ Ռոբերտ Բերդմորը նշել է, որ էվոլյուցիան հաճախ դանդաղ են անվանում, սակայն այդ պնդումը հեռու է իրականությունից, համենայն դեպս, եթե խոսքը միկրոօրգանիզմների մասին է։ Մակտերիաները կարող են արագ փոխել իրենց ԴՆԹ–ն, եւ հակաբիոտիկներն անզոր են դառնում նրանց դեմ։ Մարդկային բջիջների համար նման փոփոխությունները վտանգավոր են, բայց ոչ միկրոօրգանիզմների, որոնք, ընդհակառակը, կարող են առավելություններ ստանալ։ Մուտացիաները կարող են շատ արագ տեղի ունենալ, երբեմն մի քանի օրում։
E.coli սուպերբակտերիաները սառեցվել են -80 ջերմաստիճանում։ Գիտնականները սկսել են ուսումնասիրել նրանց գենոմը, որպեսզի պարզեն, թե որ փոփոխություններն են բերել այդ նոր հատկությունների առաջացմանը։ Որոշ մոդիֆիկացիաներ գիտությանն արդեն հայտնի էին, օրինակ, մեխանիզմը, որի օգնությամբ աղիքային ցուպիկը բջիջներին հանում էր դեղամիջոցը։ Նոր փոփոխությունները ներառում էին արդեն ԴՆԹ–ի հեռացումը, որը պատասխանատու է բակտերիաների քայքայման համար, որն օգնում է E.coli–ին ավելի արագ աճել։
Գիտնականները նշել են, որ բակտերիալ ինֆեկցիաների բուժման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ հակաբիոտիկները կիրառել հնարավորինս արագ, որպեսզի թույլ չտան նման իրավիճակներ։






