Մարդկանց եւ շների միջեւ ավելի շատ ընդհանուր բան կա, քան ընդունված է կարծել, վստահեցնում են Arizona Canine Cognition Center-ի գիտնականները: Animal Behavior ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական ունակությունների առոումով 2 տարեկան երեխաներն ավելի մոտ են շներին, քան մարդուն ավելի մերձավոր շիմպանզեին:
522 շների, 105 երկու տարեկան երեխաների եւ 106 կապիկների մասնակցությամբ անցկացված հետաքրքիր ուսումնասիրության ընթացքում առաջարկվել են նույն թեստերը, որի ժամանակ պետք էր գտնել խաղալիքն ու քաղցրավենիքը՝ հետեւելով ոչ վերբալ հրահանգներին:
Էքսպերիմենտի մասնակիցներին ցույց են տվել անհրաժեշտ իրի գտնվելու վայրը ժեստի կամ հայացքի միջոցով: Երեխաներն ու շներն ավելի լավ են կատարել առաջադրանքը, քան կապիկները: Սակայն շիմպանզեներն ավելի լավ են կատարել այն առաջադրանքները, որոնք պահանջել են անհրաժեշտ տարածական զարգացած մտածողություն եւ շրջապատում կողմնորոշվելու ունակություն:
Գիտնականները նշել են, որ հնարավոր է մարդկանց եւ շների մոտ որոշ էվոլյուցիոն գործընթացներ միանման են տեղի ունեցել, եւ հենց դրանով էլ հնարավոր է բացատրել սոցիալական ինտելեկտի հարցում նրանց նմանությունը:






