Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամուսնությունը կարող է պաշտպանել սիրտը հիվանդություններից։
Նյու Յորքի համալսարանի Լանգեն բժշկական կենտրոնի հետազոտողները 3,5 մլն տղամարդկանց եւ կանանց մոտ ուսումնասիրություն անցկացնելով պարզել են, որ ամուսնացած մարդկանց մոտ սրտանոթային հիվանդություններով տառապելու ռիսկը շատ ավելի ցածր է եղել, քան միայնակ կամ ամուսնալուծված մարդկանց մոտ , հաղորդում է Fox News-ը:
Նշենք նաեւ, որ դրանից առաջ կատարված հետազոտությունները հակասական արդյունք են ցույց տվել սրտի վրա ամուսնության ազդեցության վերաբերյալ:
Լագոն կենտրոնի սրտաբան Կառլոս Ալվիարն ասել է, որ այս ուսումնասիրությունը իր տեսակի մեջ ամենամեծն է եւ ավելի ամբողջական տեղեկություն է տալիս ամուսնական կարգավիճակի եւ սրտանոթային հիվանդություններ միջեւ եղած կապի մասին:
Ուսումնասիրության ընթացքում Ալվիարը եւ իր գործընկերները հետազոտել են 21 - ից 99 տարեկան մարդկանց, որոնց մոտ առկա է եղել չորս տեսակի սրտանոթային հիվանդություն՝ ընդգրկելով սրտի իշեմիկ հիվանդությունը, որը սրտային հիվանդության ամենատարածված եւ կաթված առաջացնող ձեւն է:
Հետազոտողները ուսումնասիրել են նաեւ դեպի գլխուղեղ արյան մատակարարման վրա ազդող ցերեբրովասկուլյար հիվանդությունները, որովայնի աորտայի անեվրիզմի, որն առաջանում է կրծքի տակ խցանված զարկերակների պատճառով, ինչպես նաեւ ծայրամասային զարկերակների հիվանդությունները, երբ ճարպային վահանիկները նվազեցնում են արյան հոսքը սրտից դեպի ոտքերը:
Արդյունքները հստակ ցույց են տվել, որ ամուսնությունը կարող է պաշտպանել սիրտը հիվանդություններից, ինչպես նաեւ ցույց են տվել, որ ամուսնացած մարդիկանց մոտ սրտի հիվանդության ռիսկը է 5 % - ով ցածր է եղել, քան՝ չամուսնացածների մոտ:
Չնայած հետազոտողները սրտի վրա ամուսնության դրական ազդեցության կոնկրետ պատճառները չեն հետազոտել, նրանք կարծում են, որ պատճառը ամուսինների միմյանց աջակցությունն է:
«Ի տարբերություն չամուսնացած մարդկանց՝ ամուսնացած մարդիկ ավելի հաճախ են այցելում բժշկի, հետեւում առողջ ապրելակերպին, դեղորայքի ընդունմանը:», - ասում է Ալվիարը:
«Բացի այդ, մենությունը ոչ միայն հանգեցնում է հոգեբանական սթրեսի, այլեւ՝ ֆիզիկականի, ինչն էլ ռիսկի մեծ գործոն է»:
«Ամուսնալուծված մարդկանց մոտ գերակշռել են անոթայն հիվանդությունները, իսկ այրիների եւ ամուրիների մոտ՝ կորոնար խնդիրները եւ ստորին վերջույթների հիվանդությունները», - ավելացնում է Ալվիարը:






