Մանկական տարիքում սպորտով զբաղվելը անմիջական ազդեցություն է ունենում շնչառական համակարգի վրա հասուն տարիքում, հայտնել են Օթագո համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքով՝ այն մարդիկ, որոնք մանուկ հասակում ակտիվ սպորտով են զբաղվում, ավելի հազվադեպ են բախվում թոքերի քրոնիկ հիվանդություններին, դրանց թվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, որը առողջական ամենատարածված խնդիրների ցանկում է։

Հետազոտությանը մասնակցելու համար մասնագետները ընտրել են 2406 երեխաների։ Մի քանի անգամ (ամեն 5-10 տարին մեկ) չափել են մասնակիցների սրտի ռիթմը եւ արյան մեջ թթվածնի մակարդակը հեծանվային պարապմունքների ժամանակ։  Գիտնականներին հաջողվել է կապ գտնել կամավորների թոքերի աշխատանքի եւ ֆիզիկական պատրաստության միջեւ։ Միաժամանակ, տղաների մոտ կապը ավելի նկատելի էր, քան աղջիկների մոտ։ Հետազոտողներն ուշադրություն են դարձրել այլ գործոնների եւս, որոնք կարող են ազդել արդյունքի վրա՝ ինչպես օրինակ՝ մասնակիցների հասակն ու քաշը։ Այնուամենայնիվ, եզրակացությունը մեկն էր՝ մանկական տարիքում սպորտով զբաղվելը  օգտակար է թոքերի համար, եւ դա պահպանվում է գրեթե ամբողջ կյանքի համար։ Լոնդոնի Սուրբ Գեորգիի համալսարանի աշխատակիցների կատարած մյուս հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նիկոտինի փոխազդեցության պայմաններում զգալիորեն նվազեցնում է դադարի համախտանիշի ախտանիշների ծանրությունը։

Սա ուղեկցվում է α-7 նիկոտինային ացետիլքլորի ռեցեպտորների ակտիվության բարձրացմամբ հիպոկամպում (հիշողության ուղեղային կենտրոնում)։ Գիտնականները եզրահանգել են, որ ծխելը թողնելուն նախորդած ֆիզիկական ակտիվությունը օգնում է հաղթահարել կախվածությունը։