Սոյայի սոուսը իր մեջ ներառում է միացություններ, որոնք կարող են կանգնեցնել ՄԻԱՎ վարակի զարգացումը: Այս եզրակացությանն են եկել Միսսուրի նահանգի Համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները Ստեֆան Սարաֆյանոսի գլխավորությամբ:

EFdA մոլեկուլը բացահայտել են դեռեւս 2001թ-ին սոյայի սոուս արտադրող  Yamasa ճապոնական ընկերության փորձագետները:  Պարզվել է, որ այս միացությունը մեծ նմանություն ունի տենոֆիր հակավիրուսային դեղամիջոցի հետ, որը օգտագործվում է ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների բուժման համար:

Ինչպես հայտնել է Սարաֆյանոսը՝ տենոֆովիրի դեմ բուժվող հիվանդների մոտ ժամանակի ընթացքում դիմադրություն է առաջանում դեղամիջոցների դեմ: Սակայն ՄԻԱՎ-ով վարակված հիվանդները ավելի քիչ հավանական է, որ իմունիտետ ձեռք կբերեն EFdA մոլեկուլի նկատմամբ, քանի որ այն սկսում է ավելի արագ գործել եւ ավելի դանդաղ քայքայվել օրգանիզմում, քան տենոֆովիրը:

Գիտնականները արդեն փորձարկել են EFdA-ն ՄԻԱՎ - ով վարակված կապիկների վրա: «Այդ կենդանիները այնքան հիվանդ էին, որ նրանք պետք է շուտով մահանային: Սակայն EFdA ընդունելուց հետո մեկ ամիս անց, նրանք ավելի լավ են իրենց զգացել, իսկ ՄԻԱՎ-ի կոնցենտրացիան նկատելի չափով նվազել է իրենց արյան մեջ», - ասել է հետազոտողներից մեկը՝  Մայքլ Պարնիակը: Նրա փորձարկումները ցույց  են տվել, որ EFdA մոլեկուլը այնքան ակտիվ է, որ դրա դեմ դիմադրություն չի զարգանում:

Այժմ EFdA արդյունավետությունը ՄԻԱՎ - ի դեմ պայքարում ստուգում է ամերիկյան դեղագործական հսկա Merck-ը: