Կոճապղպեղի (իմբիրի) օգտակար հատկությունները դարեր շարունակ հայտնի են: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհում սննդի, ըմպելիքների եւ հարդարանքի ապրանքների բաղադրությունների մեջ: Չինական բժշկությունը եւ հնդկական այուրվեդան կոճապղպեղը համարում են Աստծո պարգեւ: Իսկ Ղուրանում՝ մահմեդականների սուրբ գրքում, այն հիշատակվում է որպես երկնքից ուղարկված մի համեմունք, հայտնում է the Medical Daily-ն:

Ահա թե որ դեպքերում է կարելի օգտագործել կոճապղպեղը՝

1. Արյան շրջանառություն

Կոճապղպեղը պարունակում է արյան նորմալ եւ առողջ շրջանառությունը խթանող երեք բաղադրիչներ՝ քրոմ, մագնեզիում եւ ցինկ:

2. Առավոտյան հոգնածություն

ԱՄՆ-ում հղիների ասոցացիան խորհուրդ է տվել կոճապղպեղ օգտագործել թեյի կամ մուրաբայի մեջ՝ դա կօգնի կանխել առավոտյան հոգնածությունը, որը հաճախ է հանդիպում հղիների մոտ: 

3. Նյութափոխանակության լավացում

կոճապղպեղը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը եւ կարող է արագացնել կալորիաների այրումը՝ առանց ֆիզիկական վարժությունների: Այն նաեւ մեծացնում է սննդի ջերմային ազդեցությունը, ու օրգանիզմը կարծում է, որ հագեցել է: 

4. Մկանային ցավերի նվազեցում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո

Որպես հզոր հակաբորբոքային միջոց, կոճապղպեղը օգնում է նվազեցնել եւ թեթեւացնել մկանային ցավերը: Pain ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոճապղպեղը  ունի հակաօքսիդանտային ազդեցություն, որն օգնում է նվազեցնել առկա բորբոքումները:

5. կոճապղպեղը կանխում է ուղիղ աղիքի քաղցկեղը

Minnesota նահանգի HORMEL համալսարանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ իմբիրին համ տվող բաղադրիչը կարող է օգնել կոլորեկտալ քաղցկեղի բջիջների տարածման դեմ պայքարում:

6. Կոճապղպեղը օգնում է ասթմայի ժամանակ

Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ իմբիրը, բրոնխոլիտային միջոցների հետ զուգակցվելով, կարող է օգնել թուլացնել շնչուղիների շրջանում գտնվող հարթ մկանները: