Ֆոսֆատները լայնորեն օգտագործվում են որպես սննդային կոնսերվանտներ եւ սննդային հավելումներ այնպիսի մթերքներում, ինչպիսիք են հալած պանիրները, Պարմեզան պանիրը, կոլան, փխրեցուցիչները եւ մսի պահածոները, հայտնում է NewsMax Health-ը։

Վիեննայի հետազոտողները պարզել են, որ ֆոսֆատի մեծ քանակությունը կարող է խթանել FGF23 հորմոնի զարգացումը, ինչը լարվածություն է առաջացնում սրտում ու կարող է հանգեցնել բարձր զարկերակային ճնշման։

Լաբորատոր փորձարկումների շնորհիվ, նրանք պարզել են, որ մեզի մեջ քիչ քանակությամբ FGF23 հորմոն ունեցող մկների մոտ առաջանում է մեծ քանակությամբ աղ, ինչը նպաստում է զարկերակային ցածր ճնշմանը։ Եվ  հակառակը, մեծ քանակությամբ FGF23 հորմոն ունեցող կենդանիների մոտ աղ չի գոյանում, ինչը հանգեցնում է բարձր զարկերակային ճնշման։

Մեծ քանակությամբ անօրգանական ֆոսֆատներ պարունակող մթերքներից են խոզապուխտը եւ երշիկեղենը, ձկան պահածոները,  պատրաստի թխվածքները եւ քաղցրեցված ըմպելիքները։