ԱՄՆ-ում մերձարեւելյան կորոնավիրուսի համախտանիշի (MERS) երկրորդ դեպքը գրանցվել է Ֆլորիդայում, համաձայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի(CDC) հաղորդագրության։ Հիվանդը, ում անունը չի նշվում, մի բժիշկ է, ով աշխատում է Սաուդյան Արաբիայում MERS վարակակիրների հետ։ Բժիշկը եկել է Ֆլորիդա՝ ընտանիքին այցելելու համար։
Ֆլորիդա նահանգի առոջպահության նախարար Ջոն Հ. Արմսթրոնգը նշել է, որ այժմ ստաբիլ վիճակում գտնվող հիվանդը հասարակական ոչ մի վայր չի գնացել Օրլանդոյում գտվելու առաջին իսկ օրից՝ մայիսի 1-ից։ Նրա ընտանիքին խորհուրդ են տվել տանից դուրս չգալ, հայտնում է the Medical Daily-ին։
Մայիսի 1-ին հիվանդը ինքնաթիռով Ջիդդայից մեկնել է Լոնդոն, այնտեղից նստել ինքնաթիռ դեպի Բոսթոն, այնուհետեւ Ատլանտա եւ վերջապես, վերջին չվերթով հասել է Օրլանդո։ Թռիչքի ժամանակ հիվանդի մոտ տենդ, դող եւ թույլ հազ է սկսվել։ Մայիսի 8-ին հիվանդը տեղափոխվել է Ֆլորիդայի հիվանդանոց եւ մեկուսացվել։
Այժմ CDC-ն եւ պաշտոնյաները ԱՄՆ-ի 20 նահանգներում կապ են հաստատել այդ չվերթներով եկած բոլոր ուղեւորների հետ՝ թեպետ այդ չվրթների համարները հրապարակված չեն։ Առողջապահության նախարարութան աշխատակիցները հայտարարել են, որ վարակի տարածման վտանգը մեծ չէ։
Սաուդյան Արաբիայում արձանագրված է 450 նմանատիպ դեպք (աշխարհում ամենից շատը), որոնիցից 118-ը մահվան ելքով։
Ներկա պահին MERS-ի դեմ պատվաստում չկա, իսկ CDC-ն ոչ մի հակազդող միջոց չի առաջարկել։ Բժիշկները խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել հիվանդ մարդկանցից, ախտահանել վերջույթները, ինչպես նաեւ զերծ մնալ դեմքը, քիթը եւ աչքերը շոշափելուց։






