Սննդի պլաստիկի բաղադրության մեջ մտնող բիսֆենոլ A-ն խորացնում է աղիներում բորբոքային հիվանդությունների (ԱԲՀ), այդ թվում՝ Կրոնի հիվանդության եւ խոցային կոլիտի ախատանիշների ընթացքը: Բիսֆենոլ A-ն բացասական ազդեցություն է ունենում աղիներում ամինաթթուների մետաբոլիզմի վրա: Այս մասին նշված է Experimental Biology and Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Texas A&M University in College Station-ի գիտնականները հետազոտություն են անցկացրել ԱԲՀ-ով մկների վրա: Կրծողների մի մասը ենթարկվել է բիսֆենոլ A-ի ազդեցությանը: Հետազոտողները հայտնաբերել են, որ պլաստիկից միացությունը հաստ աղիքում բորբոքումը սրել է եւ ազդել բակտերիաների մետաբոլիզմի վրա: Մկների խմբում, որոնք ենթարկվել են բիսֆենոլ A-ի ազդեցությանը, մահացությունը եւ ԱԲՀ ախտանիշների ծանրությունը ավելի բարձր է եղել՝ ստուգիչ խմբի համեմատությամբ:
Բիսֆենոլ A-ն աղիներում նվազեցրել է սպիտակուցների քայքայման այնպիսի արդյունքի մակարդակը, ինչպիսին են տրիպտոֆանը եւ 5-հիդրոկսիինդոլ-3-քացախաթթուն: Այս միացությունները կապված են սերոտոնինի արտադրման եւ քայքայման հետ: Դրանց մակարդակների նվազումը մեծացնում է ԱԲՀ վտանգը: Բացի այդ՝ բիսֆենոլ A-ի պատճառով մեծացել են մի քանի միացությունների մակարդակները, որոնք հաստ աղիքում բորբոքում են առաջացնում:






