20-45 րոպե տեւողությամբ պրոցեդուրաների ժամանակ գոլորշին իբրեւ թե ընդլայնում է արյան անոթները, բարելավում արյան շրջանառությունը՝ ապահովելով թթվածնի մատակարարում եւ կոնքի մկանների թուլացում։
Հեշտոցի գոլորշային տաքացումը (v-steam) հին կորեական բուժման մեթոդ է, որի էությունն այն է, որ հեշտոցը մշակվում է գոլորշով՝ տոքսիններից ազատվելու համար։ Չնայած ոչ մի հետազոտություն չկա, որը կհաստատի այս մեթոդի արդյունավետությունը, բայց կան որոշ վկայություններ իր բուժիչ հատկությունների մասին՝ սկսած դաշտանային ցավերի թուլացումից, մինչեւ կանանց պտղաբերության բարելավում։ Բայց այդպե՞ս է իրականում։
Հեշտոցի դետոքսիկացիան կատարվում է հետեւյալ կերպ. կինը գոտկատեղից ներքեւ կրում է վրանի նման մի մեծ կտոր եւ առանց ներքնազգեստի, պպզում է գոլորշացող ջրով եւ բուժիչ բույսերով՝ ռեհան, կալենդուլա, սուսամբար, ալթեյի արմատ, օշինդր եւ ռոզմարին, լի կաթսայի վրա։ 20-45 րոպե տեւողությամբ պրոցեդուրաների ժամանակ գոլորշին իբրեւ թե ընդլայնում է արյան անոթները, բարելավում արյան շրջանառությունը՝ ապահովելով թթվածնի մատակարարում եւ կոնքի մկանների թուլացում, հայտնել է Medical Daily-ն։
Ըստ Ամերիկյան քաղցկեղի ընկերության տվյալնների՝ օշինդրը օգնում է բուժել ստամոքսի եւ աղիքային խանգարումները, այդ թվում՝ ցնցումները, բայց նա նաեւ օգտագործվում է դաշտանադադարի եւ հեշտոցային բողոքների եւ անպտղության դեպքում։ Այս բույսը խթանում է հորմոնների արտադրմանը՝ պահպանել արգանդի առողջությունը, ինչպես նաեւ պաշտպանել այն ուռուցքներից եւ խոցերից։
Այս բույսերի եւ գոլորշու համադրությունը սնուցում է արգանդի վզիկը, արգանդը եւ հեշտոցային հյուսվածքները։
Սանտա Մոնիկայում Տիկուն սպա-սրահի ղեկավար Նիկի Հան Շվարցը հայտնել է, որ այսպիսի գոլորշային լվացումների հինգ պրոցեդուրաները օգնել են նրան հղիանալ 45 տարեկան հասակում. սա կատարվել է այն բանից հետո, երբ Շվարցը երեք տարի փորձել է հղիանալ, բայց ապարդյուն։ Շվարցը եւ իր ամուսինը՝ վիրաբույժ-օրթոպեդ Չարլզ Շվարցը, մտադիր են նման գոլորշային պրոցեդուրաներ անցկացնել նաեւ Հարավային Քալիֆորնիայում։
Այնուամենայնիվ, մյուս բժիշկները՝ մասնավորապես Տեքաս նահանգի Սան Անտոնիոից գինեկոլոգ-մանկաբարձ Կամիլո Գոնիման, կասկածում են այս մեթոդի արդունավետությանը։ «Բույսերով գոլորշիները, հնարավոր է ունենան որոշակի թուլացնող ազդեցություն մաշկի վրա ինչպես շոգեբաղնիքներում կամ ֆիննական բաղնիքում»,- ասել է նա Medical Daily-ին։ «Մեկ ուրիշ օգտակար ազդեցություն չեմ տեսնում, առավել եւս ծննդաբերության կամ դաշտանային խնդիրներում»։






