Գիտնականները հայտնաբերել են ծերացման նոր մեխանիզմ, որը կապված է գիստոնների դեացետիլազի ակտիվության նվազման հետ: Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, այս հետազոտությունն անցկացրել են Վիեննայի Անասնաբուժական համալսարանի եւ Վիեննայի Բժշկական համալսարանի գիտնականները:
Ծերացման այս մեխանիզմը հայտնաբերվել է Ֆուրցերի նոտոբրանխուս (Nothobranchius furzeri) ձկների մոտ: Նրանց կյանքի տեւողությունը 3-4 ամիսը չի գերազանցում, եւ նրանց մոտ վաղ են զարգանում տարբեր տարիքային հիվանդությունները, ինչպես նաեւ նյարդային համակարգի դեգեներացիան եւ չարորակ ուռուցքները:
Պարզվել է, որ ծերացմանը զուգահեռ՝ նվազում է դեացետիլազի մակարդակը, ինչն իր հերթին բերում է CDKN1A ինհիբիդոր սպիտակուցի սինթեզի մեծացման, որը կրիտիկական դերակատարում ունի ԴՆԹ-ի վնասվածքին բջջային պատասխանի մեջ: Ուշագրավ է, որ նման պատկեր է դիտվել նաեւ ծերացող մկների բջիջներում:
Այսպիսով, ծերացումը ծրագրավորված է էվոլյուցիայով եւ սերտ կապ ունի բջջային ցիկլի էպիգենետիկ կարգավորման հետ: Մինչդեռ այս դեպքում գեների ակտիվության փոփոխությունները կարող են հակադարձելի լինել: Գիտնականների կարծիքով՝ միացությունների մշակումը, որոնք կարող են գործարկել այս մեխանիզմը, ապագայում կարող է միանգամայն իրական դառնալ:






