Կոնտակտային ոսպնյակների յուրաքանչյուր հինգերորդ օգտագործող դրանք գցում է ոչ թե աղբամանի, այլ զուգարանակոնքի մեջ: Նման եզրակացության են հանգել Biodesign Institutes Center for Environmental Health Engineering at Arizona State University-ի մասնագետները, որոնք իրենց զեկույցը ներկայացրել են Ամերիկյան քիմիական ընկերության Ազգային ժողովում եւ ցուցահանդեսին (National Meeting and Exposition of the American Chemical Society):
Գիտնականների կարծիքով՝ դա լուրջ պոտենցիալ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Ինչպես նշել է կենտրոնի տնօրեն եւ նախագծի հեղինակներից մեկը՝ դոկտոր Ռոլֆ Հոլդենը, խնդիրն այն է, որ կոնտակտային ոսպնյակները չեն քայքայվում:
Կոյուղի նետված կոնտակտային ոսպնյակները հայտնվում են մաքրիչ կառույցներում: Լինելով ավելի խիտ, քան ջուրը, ոսպնյակներ սուզվում են հատակը՝ արդյունքում վտանգ ներկայացնելով ջրային ֆլորայի եւ ֆաունայի համար, հատկապես՝ ստորջրյա ձկնատեսակների համար, որոնք կարող են կուլ տալ դրանք: Ոսպնյակների ֆիզիկական ոչնչացման արդյունքում միկրոկլաստիկ է ձեւավորվում, որը ջրային բնակիչները կարող են շփոթել սննդի հետ:
Չմարսվող միկրոպլաստիկը բացասաբար կանդրադառնա ձկների մարսողական համակարգի վրա, ավելին՝ դրանցից մի քանիսը, երկար սննդային շղթայի մի մաս լինելով, ընկնում են մարդու սննդի մեջ:
Կոնտակտային ոսպնյակների փաթեթները ներկայումս գնորդներին չեն տեղեկացնում դրանց ուտիլիզացման մասին: Կորպորացիաները պետք է ոսպնյակներն աղբի, այլ ոչ թե զուգարանակոնքի մեջ գցելու մասին տեղեկատվություն ավելացնեն պիտակների վրա:






