Տոմատի սոուսը եւ կետչուպը կարող են նվազեցնել ստամոքսի եւ աղիքների քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին ասվում է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սոուսի մեջ ավելացվող շոգեխաշած լոլիկներն օգտակար են առողջության համար: Բանն այն է, որ պատրաստման ընթացքում դրանք պահանում եմ լիկոպինը՝ նյութ, որը ուժեղացնում է պրոբիոտիկների ազդեցությունը, բացի այդ, այն խթանում է օգտակար բակտերիաների աճը, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն աղիքային միկրոֆլորայի վրա:

Լիկոպենի բարձր պարունակությամբ մթերքները պաշտպանում են օրգանիզմի բջիջները ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից եւ օգտագործվում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը կանխելու համար:

Գիտնականները պարզել են, որ տոմատի սոուսների օգտագործումը հանգեցնում է վարակված քաղցկեղի բջիջների տարածման դանդաղեցմանը եւ, որպես հետեւանք՝ դրանց մահվանը: Փորձագետների կարծիքով՝ դա թույլ է տալիս նվազեցնել ստամոքսի եւ աղիքների քաղցկեղի առաջացման եւ զարգացման հավանականությունը:

Գիտնականները համոզված են, որ փորձարկման արդյունքները կօգնեն հատուկ դիետաների մշակմանը: