Մատչա կանաչ թեյը կարող է քաղցկեղի դեմ ունիվերսալ զենք դառնալ: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Սոլֆորդի համալսարանի մասնագետները բացահայտում են արել. թեյի այս տեսակը թույլ է տալիս քաղցկեղային բջիջները «քնած» վիճակում պահել:

Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես է մատչան ազդում կրծքի քաղցկեղի ցողունային բջիջների վրա: Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ թեյը ճնշում է միտոքոնդրիալ փոխանակության պրոցեսների վրա, ինչի արդյունքում քաղցկեղային բջիջները զրկվում են էներգիայի պաշարը լրացնելու հնարավորությունից, կորցնում են ակտիվությունն ու մահանում:

Բանն այն է, որ մատչան ազդում է mTOR ազդանշանային ուղու վրա, որը կարեւոր դեր է խաղում քաղցկեղային բջիջներում նյութափոխանակության վրա: Թեյը նաեւ թուլացնում է ռիբոսոմների բաղադրիչները. բջջային տարր, որը սինթեզում է բջիջների գոյատեւման համար անհրաժեշտ սպիտակուցների մեծ մասը:

Տեսականորեն, ըստ գիտնականների, մատչան կարող է աշխատել ռապամիցինի նման, որն «անջատում» է mTOR-ի ուղին: