Մարդիկ լալիս են, երբ իրենք որոշակի ցավեր ունեն, իրենց կործանված կամ երջանիկ են զգում, երախտիքի զգացումից կամ պարզապես շոկից։ Դեմքի վրայով հոսող արցունքները կազմված են սպիտակուցներից, հանքային աղերից եւ հորմոններից, հայտնում է Medical Daily-ն։

Լուսանկարիչ Ռոուզ-Լինն Ֆիշերը փորձել է այս ողջ քիմիան արտացոլել իր վերջին «արցունքների տոպոգրաֆիա»  հավաքածուի մեջ։ Ֆիշերը տարբեր արցուքների կաթիլներ դրել է սովորական լուսային մանրադիտակի տակ եւ լուսանկարել։ Դրանք եղել են վշտի, երջանկության, սոխի եւ փոփոխություններից առաջացած արցունքներ։

Փաստորեն, մեր օրգանիզմը հիմնականում արտադրում է երեք տեսակի արցունքներ՝ բազալ արցունքներ, էմոցիոնալ արցունքներ եւ ռեֆլեքտոր արցունքներ։

Կաթնասունների մոտ բազալ արցունքները պաշտպանում են եղջերաթաղանթը եւ աչքի մնացած մասերը փոշուց եւ աղտոտվածությունից։ Այնուհետեւ գալիս են ռեֆլեքտոր արցունքները, որի անունը հենց հուշում է այն, որ այս արցունքները ի հայտ են գալիս ինքնաբերաբար, երբ աչքը գրգռվում է։ Նման դասական օրինակ են սոխից առաջացող արցունքները։

Եվ վերջին տեսակը՝ հոգեկան արցունքներ, երբ մարդը լացում է զգացմունքներից։ Նրանք կազմում են Ֆիշերի ծրագրի հիմնական մասը։ Հուզական արցունքները տարբերվում են բազալ եւ ռեֆլեքտոր արցունքներից նրանով, որ իրենց քիմիական բաղադրության մեջ առկա են ավելի մեծ քանակությամբ սպիտակուցահեն հորմոններ՝ պրոլակտին, ադրենոկորտիկոտրոպային հորմոն եւ լեյցինա էնցեֆալինա, որոնք  բնական ցավազրկողներ են։

Արցունքներ՝ սոխ կտրելիս՝

Բազալ արցունքներ՝

Փոփոխությունների արցունքներ՝

Tears of change

Ավարտի եւ սկզբի արցունքներ՝

Tears of ending-beginning

Վշտի արցունքներ՝

Ծիծաղի արցունքներ՝